Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Մեկուկես տարեկան էր, երբ կորցրեց հորը, իսկ 13-ում՝ մորը, բայց մենակություն ասվածը այդպես էլ չզգաց: Ինչո՞ւ: Ում անտեսանելի ձեռքն էր խնամում նրան, երբ պատանի էր և «շրջապատ» ընկնելը մեկից մեկ էր։ Ինչու Սևանի դպրանոց մուտքը խուճապի մատնեց նրան, բայց մեկ շաբաթ անց անգամ ուժով նրան այնտեղից հանելն անհնար էր արդեն: Ինչու է նրա կյանքում առաջին տեղում ընտանիքը, հետո՝ հովվական ծառայությունը։ Ինչպիսի երևույթ է Մայր Աթոռն այնտեղ աշխատող հոգևորականի համար՝ լինելով վանք և հոգևոր վարչական կենտրոն միաժամանակ: Ինչպես կերակրել կարիքավորներին՝ հոգով ու մարմնով, երբ սոցիալական ծառայության մեջ ես: Հարցերի պատասխանները՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի դիմանկարում:

