Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Չարենցի ժամանակը ցույց տալու համար հարկավոր է ցույց տալ նրա անցած ճանապարհը՝ տարածաժամանակային հատվածում, այսինքն՝ ելակետի ու վերջնակետի միջակայքը, որը թե՛ դրամատիկ էր և թե՛ ողբերգական… Չարենցը չի կարողանում ազատվել «անհրաժարելի անցյալի» ճնշող բեռից: Նա հասկացել էր, որ հայոց մեծագույն կորուստը ժողովրդի հավաքական հանճարի փոշիացումն է, որ, Հայկ Ասատրյանի արտահայտությամբ, «հայը ժառանգական ճիգի մարդ չէ, այլ՝ պատմական յիշողութեան: Նա չի շարունակում գործը, այլ միայն ապրում՝ որպէս կատարուած փաստ»:
- Աշոտ Ոսկանյան

