Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Կարեն Հակոբյան
Որն է ազատ մարմինը: Ինչու են նրա գաղափարախոսներն ազատ մարմնի դեմ բռնություն դիտում պետական ինստիտուտները, ինչպես օրինակ՝ բանտը, հոգեբուժարանը, դպրոցը, ընտանիքը: Ինչու ոչ վաղ անցյալում փիլիսոփայության մեջ առավել հարգի էր ազատ հոգու կամ բացարձակ ոգու մասին խոսելը: Ինչ տեղ ու դեր ունի հոգին ազատ մարմնի մեջ: Որն է հոգևորին և մարմնականին քրիստոնեական մոտեցումը: Հարցերի շուրջ զրուցում ենք կառավարման մասնագետ, երաժիշտ Կարեն Հակոբյանի հետ:

