Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրերից Մարինայի ապրած կյանքի ու գործունեության և գրավոր ժառանգության ուսումնասիրությունը սպասում է իր հետազոտողին… Նա երաժիշտ էր, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր՝ իր քրոջ՝ Տատյանայի հետ: Մահից հետո նրա արխիվը տեղափոխվել է Սպենդիարյանի տուն-թանգարան, բացվել է այս տարի: Արխիվում պահված է մեծ հարստություն՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամականի, անձնական իրեր, հեղինակային 4 գիրք, բազմաթիվ հոդվածներ: Տուն-թանգարանի աշխատակիցներն անակնկալի են եկել այդ ամենը տեսնելով:
- Մարկ Գրիգորյան

