Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Դոկտոր Ալբերտ Մուշեղյանը Հին Արևելքի լեզուներում հայտնաբերել է բազմաթիվ վկայություններ հայերենի ու հայ ժողովրդի կենցաղավարության, մետաղամշակման ու զինարվեստի վերաբերյալ: Գիտնականը եկել է այն հետևության, որ երբ մեր թվականությունից 4000 տարի առաջ շումերները Հայկական լեռնաշխարհից գաղթել են Միջագետք ու այնտեղ ստեղծել բարձր մշակույթ, իրենց գրավոր լեզվում պահպանել են տեղեկություններ հին հայրենակիցների՝ հայերի ու նրանց լեզվի վերաբերյալ: Իր նոր բացահայտումներով հայագետը ժխտում է հակագիտական այն տեսակետը, թե Վանի թագավորությունում կամ Ուրարտուում հայկական տարր գոյություն չի ունեցել։
- Ալբերտ Մուշեղյան

