Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչպիսին կարող է այսօր լինել բազմազավակ քրիստոնյա ընտանիքը: Ինչպես լինել հնազանդ կին՝ միաժամանակ չկորցնելով անհատականությունն ու սեփական «ես»-ը: Ինչպես առանց պարտադրանքի կապել երեխաներին եկեղեցու և եկեղեցական կյանքի հետ: Քրիստոնյայի գրավիչ և համոզի՞չ օրինակ են նրանք իրենց զավակների համար: Հարցերի պատասխանները՝ 7 զավակների հայր և մայր, Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներ տեր և տիկին Մարկոսյանների դիմանկարում:

