Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

1930-ականների վերջ… Հարևան երկրի զինվորական նվագախմբի երաժիշտ 10-ամյա Կոնստանտինը դաշնամուր էր նվագում և օրերով հերթ կանգնում, որ իր վաստակած գումարով գնած խնձորները փոխանցի բանտարկված մորը… «Ժողովրդի թշնամու որդին» խորհրդային կայսրության ու իր հայրենիքի խորհրդանիշ է դարձնելու Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Մեր ակնարկը նվիրվում է նորարար արվեստագետի՝ Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին, ում շնորհիվ հայ էստրադային-ջազային երաժշտությունը աշխարհի սեփականությունն է դարձել: