Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը պրոֆեսոր է, որին անչափ հետաքրքրում են մանկավարժությանն ու կրթությանն առնչվող բոլոր հարցերը: Բայց մաեստրոն սոսկ մանկավարժ չէ, նա ուսուցիչ է՝ բառիս ամենատարողունակ իմաստով, և նրա սաներով՝ Հայաստանի փոքրիկ երգիչներով, աշխարհն է հիացել: Ըստ իս՝ նրա հիմնադրած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դպրոց է, որը նախևառաջ մա՛րդ է դաստիարակում, հա՛յ մարդ, արժանապատի՛վ հայ մարդ:
Մաեստրոյի հետ այսօր զրուցելու ենք անկախության տարիներին հանրապետությունում ձևավորված կրթական համակարգի առողջության մասին:
- Տիգրան Հեքեքյան

