Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

2018 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և դաշնակահար Հայկ Մելիքյանի մենակատարմամբ հայաստանյան պրեմիերայով ներկայացրեց Արվո Պյարտի «Lamentate» ստեղծագործությունը: 2002-ին գրված գործը նվիրված է քանդակագործ Անիշ Կապուրին և նրա «Մարսիաս» կոթողին: «Մահկանացու Մարսիասը հանդգնում է երաժշտական մրցության բռնվել աստվածային Ապոլլոնի հետ ու պարտվում: Ապոլլոնը Մարսիասին կախում է մի բարձր սոճուց, քերթում նրա կաշին ու սպանում»,- Հայկ Մելիքյանը մեզ փոխանցում է ստեղծագործության թեման:
13 տարի առաջ քանդակագործ Անիշ Կապուրն այդ լեգենդը շրջեց. Մարսիասի «կաշին» ձգվել է «Թեյտ Մոդեռն» թանգարանի պատկերասրահի ամբողջ երկարությամբ: Գրամոֆոնակերպ ալ կարմիր հզոր խողովակներն առաջին հերթին երաժշտություն են հիշեցնում: Միևնույն ժամանակ դրանք Մարսիասի արյունոտ ոսկորներն են:

