Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, սակայն հայերիս համար բավական չլուծված խնդիրներ մնացին: 100 տարի անց նույն օրը Փարիզում տեղի ունեցան հոբելյանական միջոցառումներ, որտեղ մեզ հետաքրքրողը ՀՀ-ի մասնակցության հարցն էր:
Ի՞նչ տեղի ունեցավ Փարիզում նոյեմբերի 11-ին, նաև դրան նախորդող ու հաջորդող օրերին: Պատմագիտական, քաղաքական և դիվանագիտական ի՞նչ նշանակություն ունեցավ այդ վեհաժողովը…
Փարիզում հաշտության կամ խաղաղության համաժողով տեղի է ունեցել նաև 1919-ին: Դրան հնարավոր չէ չանդրադառնալ, թեև այս վեհաժողովները համեմատելի չեն: Առանց անցյալի իմացության անհնար է ապագա ռազմավարություն մշակելը:
- Ռաֆայել Թադևոսյան

