Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Տ. Սեբեոս քհն. Ղալաչյան
Երբ մարմնավոր բժիշկը բուժում է հիվանդին, լավագույն դեպքում ասում է՝ գնա և մի՛ չարաշահիր այս կամ այն ուտելիքը կամ կենսակերպը: Իսկ Հիսուս բժիշկն ասում էր՝ քո մեղքերը քեզ ներված են, գնա էլ մեղք մի՛ գործիր: Ինչպե՞ս հասկանալ, եթե երկու դեպքում էլ մարմնավոր բժշկություն էր տեղի ունենում: Մարմնի բժշկությունը արդյո՞ք հոգին բժշկելուն չէր միտված Հիսուսի դեպքում , և մարմինը բժշկելով՝ Հիսուսն արդյո՞ք հոգու հիմնահարցը չէր լուծում:

