Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

1943 թվականին՝ պատերազմի ահեղ օրերին, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հիման վրա հիմնադրվել է ՀԽՍՀ ԳԱ-ն:
1918-ին Հայաստանի մի փոքր հատվածում վերականգնվել էր հայոց պետականությունը: 1920-ին, ճիշտ է, կորցրինք այն, բայց Խորհրդային Միության կազմում ընդգրկված Խորհրդային Հայաստանն ուներ մյուս հանրապետություններին հավասար կարգավիճակ, որը նրան հնարավորություն տվեց զարգանալու բոլոր առումներով: Մեր խոսքն այսօր գիտության ոլորտի մասին է և հատկապես՝ հայագիտության:
Հայկական ակադեմիայի հիմնադրման ակունքներում հայագիտական հաստատություններն էին. նախ կազմավորվել են գրականության, լեզվի և պատմության ինստիտուտները: Ակադեմիայի նախագահն էլ, կարելի է ասել, այդ ոլորտից էր. Հովսեփ Օրբելին հնագետ էր, արևելագետ, նաև հասարակական գործիչ:
Ինչո՞ւ հատկապես հայագիտական հաստատություններով սկսեց իր գործունեությունը ՀԽՍՀ ԳԱ-ն:
- Հենրիկ Հովհաննիսյան
- Աշոտ Մելքոնյան
- Վիկտոր Կատվալյան
- Վարդան Դևրիկյան

