Հաղորդման ժամանակացույց
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:
Բաժանորդագրվել

1/1
04 Հունիս Մուղնու Ս. Գևորգ վանք
Հաղորդումը պատմում է Սբ Գևորգ վանքի մասին (XIII-XVII դդ.), որը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում: Ըստ XVII դ. պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը, որն այնտեղ տեղափոխել է սբ Գևորգի մասունքները: Վանքում պահվող սրբություններից են սբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49