Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
05 Մարտ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան
Հաղորդումը ներկայացնում է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան` ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն չափածո վեպի: Վեպի դիպաշարը պարզ է և շատերին հայտնի. նրա կենտրոնում սիրային պատմություն է: Չայկովսկին իր ստեղծագործությունն անվանել է «Քնարական տեսարաններ»: Այն ներկայացնում է գյուղական համեստ, ազնվական ընտանիքի դստեր` Տատյանա Լարինայի ճակատագիրը: Օպերայում հերոսների բնութագրերը բացահայտվում են քնարական և դրամատիկական արիաների, ասերգերի և զուգերգերի միջոցով, իսկ հատապտուղ հավաքող աղջիկների խմբերգը նկարագրում է ժամանակի գյուղական կենցաղը:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49