20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:

Հաղորդումը նվիրված է բրիտանական «Փինք Ֆլոյդ» պրոգրեսիվ ռոք խմբի գործունեությանը: Փինք Ֆլոյդն ակտիվորեն յուրացրեց իր ժամանակի արվեստի նորարարական միտումները` պահպանելով ժառանգական կապը եվրոպական մշակույթի տարբեր շերտերի հետ: Խումբը մեծապես նպաստեց ռոք երաժշտության բովանդակային սահմանների ընդլայնմանը և երաժշտական արտահայտչամիջոցների հարստացմանը, ինչի արդյունքում ռոքը ձեռք բերեց միանգամայն նոր որակ:

