Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
18 Փետրվար Առակ երկու որդիների մասին, Չար մշակների առակը
(Մատթ. 21.28-32; 21.33-46, Մարկ. 12.1-12, Ղուկ. 20.9-19)
Հաղորդման առաջին մասում անդրադարձ է արվում Երկու որդիների առակին: Առակում մի որդին խոստանում է գնալ և աշխատել այգում, սակայն չի գնում, իսկ մյուս որդին սկզբում հրաժարվում է, բայց ի վերջո զղջալով գնում և աշխատում է:
Երկրորդ առակը չար մշակների մասին է։ Մշակներին վարձով տրվել էին ցանկապատված այգին, հնձանը, աշտարակը: Մշակները պարտավոր էին պտղի մի մասը հանձնել այգու տիրոջը, բայց համառորեն չէին հանձնում և նույնիսկ սպանեցին այգու տիրոջ միակ որդուն:
Առակի վերջում Քրիստոսն Ինքն Իրեն նույնացնում է վեմի հետ, որն անարգել էին բոլոր շինարարները, այնինչ այդ քարն անկյունաքար էր դառնալու ողջ շինության համար:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49