20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:

Շեփորահար Մայլս Դեյվիսը 20-րդ դարի ջազի մեծագույն ներկայացուցիչներից է, որը հսկայական ազդեցություն ունեցավ իր ժամանակի երաժշտության զարգացման վրա: Նրա անվան հետ է կապվում հետպատերազմյան ամերիկյան ջազի մի շարք ուղղությունների, այդ թվում՝ քուլ ջազի, հարդ բոփի, մոդալ ջազի և ֆյուժնի ձևավորումը: Հաղորդման առաջին մասում անդրադարձ է կատարվում երաժշտի գործունեության առաջին շրջանին՝ կայացման տարիներից մինչև 1950-ականների կեսերը:

