Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Հանճարները հաճախ են ներշնչվել միմյանցով: Հայ մշակույթի համար Կոմիտասն այդպիսի խթան ու լիցք է: Եղիշե Չարենցը որդիական սիրով ու հավատացյալի երկյուղածությամբ է վերաբերվել Կոմիտասին, իսկ Մարտիրոս Սարյանը նրա հանդեպ պաշտամունքի հասնող սեր է ունեցել՝ ասելով, որ Կոմիտասին սիրելը քիչ է, պետք է միշտ լսել: