Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

Այս բազիլիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Նրա կառուցվածքը հիշեցնում է Դվինի Կաթողիկեն։ Թալինի Կաթողիկեն խիստ տուժել է 1840 թվականի երկրաշարժից. ավերվել են նրա գմբեթն ու շենքի հարավ-արևմտյան մասը։ 1947, ապա 1970-74 թվականներին եկեղեցին վերանորոգվել է։ Թալինի Կաթողիկեն ամբողջովին պատված է եղել որմնանկարներով, որոնց մի մասն է միայն պահպանվել։

