Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Աւագ հինգշաբթի։ Յիշատակ ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ երեկոյեան կարգ ոտնլուայի
Յովհ. ԺԲ 27-43, Ես. Կ 20-22, Եզեկ. ԼԶ 24-31, Եբր. Ժ 19-31, Ղուկ. Է 36-50, Ծննդ. ԻԲ 1-18, Ես ԿԱ 1-7, Գործք Ա 15-26, Մարկ. ԺԴ 1-26, Ա Կոր. ԺԱ 23-32, Մատթ. ԻԶ 17-30, Ելից Լ 17-21, Գ Թագ. Է 38-40, Բ Մնաց. Դ 2-6, Ես. ԽԴ 2-6, Ա Կոր. Ժ 1-4, Ա Յովհ. Դ 7-21, Յովհ ԺԳ 1-11, Յովհ ԺԳ 12-15
Հովհան Մանդակունի, Սուրբ Խորհրդին զգուշությամբ և երկյուղով մերձենալու մասին
Բարսեղ Մաշկևորցի, Հաղորդության խորհրդի մասին
Մխիթար Սասնեցի, Նրանց մասին, ովքեր խմոր և ջուր են խառնում սբ Պատարագի ահավոր խորհրդին

