Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Վլադիլեն Բալյան… Լենինականի երաժշտական ուսումնարանի տնօրեն, Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության առաջին գլխավոր խմբագիր, համերգային կազմակերպության` Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար, Հայֆիլհարմոնիայի տնօրեն ու Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն… Իսկ իր կյանքի ամենագլխավոր գործը համարում է իր իսկ գաղափարի` Մարտիրոս Սարյանի «Հայաստան» վիտրաժի ստեղծման իրականացումը: