Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է Ֆրանց Կաֆկայի հայտնի «Դղյակ» վեպին: 1922 թվականին գրված այս վեպը այսօր էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր խորհրդավորությամբ և անսպասելի լուծումներով: Հիմքում անհատի և հասարակության խոր հակասությունն է: Կ.-ն նման է «Դատավարություն» վեպի Յոզեֆ Կ.-ին, սակայն այստեղ ավելի է ընդգծվում արվեստագետի խոր դժգոհությունը հասարակական սովորույթներից ու պետական օրենքներից:

