Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Հաճախ զույգը եկեղեցական պսակադրությանը ներկայանում է պսակի խորհրդին անտեղյակ և անհաղորդ: Դա ո՞ւմ մեղավորությունն է: Ո՞ր դեպքերում քահանան կարող է հրաժարվել կամ հետաձգել կատարել եկեղեցական պսակը: Ի՞նչ հետևանքներով են հղի ինչպես հապշտապ մկրտությունները, այնպես էլ հապշտապ եկեղեցական պսակները:
- Հյուր՝ Տեր Նշան քահանա Ալավերդյան

