Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծած աշխատանքները դարձել են աշխարհի ութերորդ հրաշալիքը: Նա քանդակում ու նկարում էր բրնձի, շաքարավազի հատիկի, մազի վրա: Միկրոքանդակագործի, ալտահարի, նկարչի՝ և երաժշտական գործիքների հմուտ վարպետի բոլոր մասնագիտությունները նրա կյանքի երջանկությունն էին, իսկ ստեղծած լարային գործիքները՝ հայ և համաշխարհային պատմության անցյալը ներկա դարձնելու հրաշագործություններ: