Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ընտանիքի ինչպիսի մոդելներ են գործում այսօր աշխարհում, և որն է դրանցից յուրաքանչյուրի քրիստոնեական գնահատականը: Ինչու է Եկեղեցին ճանաչում միայն կնոջ և տղամարդու միությունը որպես ամուսնություն, այսինքն՝ օրինական միություն, այն էլ՝ եկեղեցական պսակով: Իր այս արմատականությամբ ինչ է եկեղեցին ամրագրում ամուսնության խորհրդի և նպատակի մեջ: Ինչու սիրող զույգի կապը, եթե ամրագրված չէ փաստաթղթով, չի կարող աստվածահաճո լինել. չէ՞ որ երկու անձ սիրում են իրար, իսկ Աստված Սեր է:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

