20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:

Քեթլին Բեթլը (ծն. 1948 թ.) 20-րդ դարի վերջին քառորդի և ժամանակակից իրականության վոկալ կատարողական արվեստի ինքատիպ և վառ ներկայացուցիչներից է: Երգչուհու երկացանկում տարբեր դարաշրջանների օպերային արիաներից և 19-20-րդ դարերի վոկալ-կամերային ժանրի երկերից բացի, հաստատուն տեղ են գրավում աֆրոամերիկյան սպիրիչուելները, ջազ երաժշտությունը և տարբեր ազգերի երաժշտական ֆոլկլորի նմուշները: Երգչուհու մասնագիտական գործունեության հենց այս ոլորտներն են դիտարկվում հաղորդման ընթացքում:

