Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական կամուրջ
20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:
Բաժանորդագրվել

1/1
29 Օգոստոս Սիմֆո-ռոք. 1-ին մաս
Ռոք երաժշտության առավել գեղարվեստական ոճական ուղղության` պրոգրեսիվ ռոքի հիմնական ենթաճուղերից է արտ ռոքը կամ սիմֆոնիկ ռոքը, որը բնորոշվում է դասական երաժշտության ավանդույթների հետ ունեցած կապով: Արտ ռոքին նվիրված հաղորդման առաջին մասում ընդհանուր ակնարկով անդրադարձ է կատարվում ռոք անսամբլի և սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված ստեղծագործություններին` գրված 1967-1976 թթ. ընթացքում:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49