«Ծնողական ժողով» հաղորդաշարի նպատակն է լայն հասարակությանը հնարավորություն տալ տեղեկանալու կրթության հիմնախնդիրներին, իրադարձություններին, ծրագրերին ու հեռանկարներին: Հաղորդաշարի նպատակն է երկխոսության հնարավորություն ստեղծել կրթության ոլորտի պաշտոնյայի, մանկավարժի և ծնողի միջև:

1993-ին մեր պետությունը միացավ ՄԱԿ-ի հռչակած Երեխայի իրավունքների կոնվենցիային: 20 եւ ավելի տարիների ընթացքում շատ ընտանիքներում վերանայվեցին և վերարժևորվեցին երեխայի նկատմամբ շատ հարցեր, շատ ընտանիքներում այդպես էլ չընդունեցին, որ երեխան կարող է ունենալ իրավունքներ ընդհանրապես: Ունենք օրենքներ, փաստաթղթեր, կառույցներ, հանձնաժողովներ ու կազմակերպություններ՝ պետական և ոչ պետական, որոնք գործում են ի շահ երեխայի: Այդքանով հանդերձ՝ մտահոգ մասնագետները փաստում են բազում իրավախախտումների ու բռնությունների մասին, որոնց ենթարկվում են երեխաները դպրոցում, կրթական փակ հաստատությունում, ընտանիքում:
հյուր` «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյան

