Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցին, Մանկանն խոստովանողի եւ Հիւսիքոսի զինաւորին
Առակ. ԻԸ 10-18, Բրք. Գ 31- Դ 4, Բ Տիմ. Ա 6-12, Մատթ. ԺԹ 27-29
Մխիթար Սասնեցի, Մեղքերի խոստովանության մասին

