Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչ է հավատն ըստ Սուրբ Գրքի: Ինչու է և՛ Հին, և՛ Նոր Կտակարանում շարունակ շեշտվում առ Աստված հավատի անհրաժեշտությունը, և ինչու է Տերը մարդուց հենց հավատ պահանջում: Ինչու Տերը Ինքն Իրեն երևութապես, ակնառու չի հայտնում, այլ խորհուրդների միջոցով: Ինչպես հասնել հավատի:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան

