Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Տօն Սբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Տիտ. Բ 11-15, Մատթ. Ա 18-25
Սբ Եփրեմ Ասորի, Հատվածներ Քրիստոսի Սբ Ծննդյանը նվիրված երգերից
Սբ Բարսեղ Կեսարացի, Հատված Ջրօրհնյաց օրհնությունից
Սբ Գրիգոր Աստվածաբան, Ճառ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության
Զաքարիա Ձագեցի, Ճառ Սուրբ Ծննդյան

