Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Պահք։ Սրբց Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէոնի Սիւնակեցի
Առակ. Ը 9-11, Ես. ԾԵ 10-13, Բ Կորն. Ե 1-5, Ղուկ. ԻԱ 12-19
Սբ Եփրեմ Ասորի, Այն մասին, թե թշնամուց փորձվելիս հոգին ինչպես պիտի արցունքով աղոթի Աստծուն

