Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին և սրբց հարցն Անտոնի, Կրոնիդեայ, Թաթլոյ, Վարոսի, Թումասու և եօթն խոտաճարակացն, որք Յիննակնեայ վանսն կատարեցան
Երեմ. ԼԳ 14-22, Ես. ԺԸ 7, Եբր. Ժ 32-36, Ղուկ. Ժ 21-24
Վարդան Արևելցի, Դրվատանքի ու գովեստի խոսք՝ ուղղված մեր Լուսավորչի որդիներին և թոռներին

