Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին
Իմաստ. Ե 1-8, Երեմ. Զ 16-21, Ա Կոր. Դ 9-16, Մարկ. Թ 32-36
Սբ Իգնատիոս Աստվածազգյաց, Նամակ` ուղղված եփեսացիներին

