Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Սուրբ Գիրքը շատ է կարևորում հավատի գործոնը: Արդյո՞ք դա չէր պատճառը, որ հավատքը վերածվեց դավանաբանական արժեքի և Նիկիական տիեզերական ժողովում ձևակերպվեց որպես հավատո հանգանակ: Այդ հանգանակը, որը հավատացյալ ժողովուրդը հնչեցնում է ամեն անգամ պատարագի ընթացքում, ինչպե՞ս է սահմանում քրիստոնեական հավատն առ Աստված: Ինչո՞ւ է կարևոր, թե մենք ինչին ենք հավատում և ինչին՝ ոչ:
- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան

