Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

«Պահպանել ազգային ինքնությունը» կարգախոսով «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի առաջին ծրագիրը գիտական ու ստեղծագործական ուժերի միավորումը բարձրաձայնելու անհրաժեշտ օրինակ է: «Պետք էր ստեղծել ինտերնետային մեծ հանրագիտարան, որ ցանկացած մարդ կարողանա տեսնել, լսել, կարդալ այն, ինչը թաքնված է մեր պահոցներում»,- ընդգծում է մեր հյուրը՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի երաժշտական խմբագիր, երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը: