Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչու էր Տերը առակներով խոսում բազմության հետ, իսկ աշակերտների հետ՝ ավելի բաց տեքստով: Առակներով խոսելը հին աշխարհին բնորոշ, հին քաղաքակրթական մեթոդ էր: Ո՞րն էր այս մեթոդի արդյունավետությունը: Այսօ՞ր էլ, որպես մանկավարժական մեթոդ և քարոզչական հնար, առակով խոսելը կիրառելի է իր օգտակարությամբ:
- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան

