Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչը և ով կարող են լինել քրիստոնյայի թշնամիները: Քրիստոսի թշնամիները և քրիստոնյայի թշնամիները նո՞ւյնն են: Ինչպես սիրել թշնամուն, աղոթել նրա համար և օրհնել նրան: Արդյո՞ք շրջապատի հանդեպ քրիստոնյայի սրտի ճիշտ դիրքը յուրաքանչյուր թվացյալ թշնամու չի վերածի մերձավորի:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

