•   Հաղորդումների թողարկում
        Ուղիղ եթեր
      անգլ
      անգլ
       
      հայ
      հայ
       
      ռուս
      ռուս
       
      Մուտք
      Գրանցուել
      x

      Էլ.փոստ
      Password


      Մոռացե՞լ էք գաղտնաբառը
      Զամբիւղում կայ` 0 ապրանք
  • Յունիս 19, 2013
    • Գլխաւոր |
    • Ծրագրեր |
      • Ակունք
      • Աշխարհայեացք
      • Մտորումներ
      • Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
      • Գանձասար ռադիոհանդէս (ռուսերէն)
      • Հոգեւոր զրոյցներ
      • Մեկնութիւն
      • Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ
      • Տաղարան
      • Համաշխարհային դասական երաժշտութիւն
      • Երաժշտական կամուրջ
      • Հայելի
      • Ծնողական ժողով
      • Հեքիաթի ժամ
      • Ճանապարհորդութիւն գիտելիքների աշխարհում
      • Հայկական հեռանկարներ
      • Հայոց պատմութեան էջեր
      • Հայկական վանքեր եւ սրբատեղիներ
      • Բոլոր Ծրագրերը
    • Արխիւ |
    • Ֆիլմեր |
    • Վէմ խանութ |
    • Վէմի մասին |
    • Կապ |
    • Հովանաւորել Վէմին
    • Բաժիններ
    • Նորութիւններ
    • Գրքեր
    • Երաժշտութիւն
    • Կարծիք
    • Վէմ ակումբ
    • Ծառայութիւններ
    • Համայնք
    • POD հաղորդում
    • RSS
    • Տեղեկագիր
    • Վէմ Mobile
    • Ընկերներ
    • Ծրագրեր
    • Ակունք
      Աշխարհայեացք
      Մտորումներ
      Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
      Գանձասար ռադիոհանդէս (ռուսերէն)
      Հոգեւոր զրոյցներ
      Մեկնութիւն
      Հայ կոմպոզիտորներ եւ կատարողներ
      Տաղարան
      Համաշխարհային դասական երաժշտութիւն
      Երաժշտական կամուրջ
      Հայելի
      Ծնողական ժողով
      Հեքիաթի ժամ
      Ճանապարհորդութիւն գիտելիքների աշխարհում
      Հայկական հեռանկարներ
      Հայոց պատմութեան էջեր
      Հայկական վանքեր եւ սրբատեղիներ
    • Բոլոր Ծրագրերը
    Վէմ ակումբ

     

    «Վէմ» ակումբը հիմնադրուել է 2010թ.-ին: Ակումբի անդրանիկ հաւաքը տեղի է ունեցել նոյն թուականի դեկտեմբերի 4-ին: «Վէմ» ակումբը միաւորում է մարդկանց, ովքեր կիսում են «Վէմ» ռադիոկայեանի տեսլականը եւ պատրաստ են իրենց նիւթական եւ գաղափարական օժանդակութեամբ նպաստել «Վէմ» ռադիոկայեանի գործունէութեանը:

    Իւրաքանչիւր գործի շարունակականութեան հիմքը մարդկանց միասնութիւնն է այդ գործի շուրջ, եւ այս միասնութեան շնորհիւ պէտք է շարունակուի եւ որակական նոր աստիճանի  բարձրացուի Հայաստանի կարեւոր ձայներից մէկի` «Վէմ» ռադիոկայեանի հայրենանուէր գործունէութիւնը:

    «ՎԷՄ» ԱԿՈՒՄԲԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

    2013 թ. փետրուարի 8-ին Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի 12-րդ հաւաքը: Օրուայ մշակութային բաժինը ներկայացրեց թանգարանի տնօրէն Նարինէ Թուխիկեանը: Առաջին յարկում յաջորդաբար ներկայացուեցին  թանգարանի Կանաչ, Ծիրանագոյն, Կապոյտ, Վարդագոյն սրահները: Այս նույն յարկում է գտնւում թանգարանի առաջին յուշասենեակը` «Վերնատունը»: Միւսները` աշխատասենեակը, հիւրասենեակը, սեղանատունը, պատշգամբը գտնւում են թանգարանի երկրորդ յարկում, որտեղ ամենայն մանրամասնութեամբ վերարտադրուած է Յովհ. Թումանեանի Թիֆլիսեան վերջին բնակարանը: Օրուայ աշխատանքային քննարկումը տեղի ունեցաւ բանաստեղծի գրադարանի նախասրահում: Ներկայացուեցին «Մեկնութիւն» հաղորդաշարի արձագանքները, Նարեկացուն նուիրուած ֆիլմի աշխատանքները:

    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 08.02.2013 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:


    2012 թ. սեպտեմբերի 19-ին Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի 11-րդ հաւաքը: Հանդիպումը սկսուեց շրջայցով, որում տուն-թանգարանը ներկայացուեց նրա տնօրէնի՝ Վարպետի թոռնուհու` Ռուզան Սարեանի կողմից: Հիւրերի առջեւ բացուեց մեծագոյն արուեստագէտի ու ականաւոր հայի կեանքի ու ստեղծագործութեան ամբողջ համայնապատկերը` ծննդից մինչեւ վախճան, ուսանողական առաջին աշխատանքներից մինչեւ վերջին կտաւը:
    Հաւաքի աշխատանքային մասը տեղի ունեցաւ Մարտիրոս Սարեանի հիւրընկալ արուեստանոցում: Քննարկման ընթացքում անդրադարձան «Ծնողական ժողով», «Պոէզիայի ակնթարթներ» հաղորդաշարներին, նոր` «Մեկնութիւններ» հաղորդում-յաւելուածին, տեղեկացան նաեւ ռադիոկայեանի տեխնիկական համալրման մասին: Մասնակիցները ցանկութիւն յայտնեցին յաջորդ հաւաքները նոյնպէս անցկացնել մշակութային որեւէ վայրում:

    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 19.09.2012 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

     

    2012 թ. ապրիլի 15-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը մեծ հանդիսութեամբ նշուեց «Վէմ» ռադիոկայեանի 10-ամեակը: Այն դարձաւ «Վէմ» ակումբի հերթական` 10-րդ հաւաքի օրը: 300-ից աւելի հիւրերի պատկառելի կազմը ներկայացրին քաղաքական, հոգեւոր, մշակութային ոլորտի գործիչները:
    Յուզիչ էր նաեւ ռադիոկայեանի ակտիւ ունկնդիրների ներկայութիւնը: «Վէմ»-ին շնորհաւորական ուղերձներ յղեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ցուցադրուեց յատուկ այդ երեկոյի համար նկարահանուած վաւերագրական ֆիլմը: Համերգային մասը յագեցած էր ազգային եւ դասական երաժշտութեան կատարումներով: Հանդիսութիւնը եզրափակուեց շնորհաւորանքներով համեմուած տօնական հիւրասիրութեամբ:

    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 15.04.2012 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

    2012թ. յունուարի 26-ին Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի իններորդ հաւաքը: Հանդիպումը սկսուեց շրջայցով:
    Խաչատրեանական երաժշտութեան ներքոյ հիւրերը ծանօթացան հայ մեծագոյն դասականի կեանքի ու գործունէութեան հարուստ էջերին: Աշխատանքային քննարկումը տեղի ունեցաւ տուն-թանգարանի Ձայնադարանի սրահում: Ռադիոյի տնօրինութիւնը հաղորդեց «ՎԷՄ» ռադիոկայեանի եթերում իրականացրած ստեղծագործական եւ տեխնիկական աշխատանքների մասին: Ներկայացրեց նոր կրթական հաղորդման աշխատանքային տարբերակը: Քննարկուեցին ռադիոյի 101.6 յաճախականութիւնը փոխելու հարցը եւ ռադիոհաղորդիչի հնարաւորութիւնների լրացուցիչ կիրառման տարբերակը: Տ. Մեսրոպն առաջարկեց «ՎԷՄ» ռադիոյի 10-ամեակը նշել համերգային տօնական երեկոյի ձեւով, որը եւ կը դառնայ յաջորդ հաւաքի օրը:


    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 26.01.2012 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

    2011թ. հոկտեմբերի 27-ին Գաֆեսճեան թանգարանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի ութերորդ հաւաքը: Հանդիպման առաջին մասում կազմակերպուած շրջայցով հիւրերին ներկայացուեցին աշխարհի առաջնակարգ արվեստի կենտրոններից մէկի` Գաֆեսճեան թանգարանի ցուցանմուշները, որոնք հիմնականում կազմում են Ջերարդ Լ. Գաֆեսճեանի անձնական հաւաքածուն: Շրջայցից յետոյ «Յատուկ միջոցառումների սրահում» յաջորդեցին աշխատանքային քննարկումները:Ռադիոյի տնօրինութիւնը  ներկայացրեց եթերով հնչող երաժշտութեան առաջիկայ կազմակերպման ձեւաչափը: Հաղորդեց նաեւ համերգային կազմակերպութիւնների հետ համագործակցութեան արդիւնքները: Քննարկուեց ակումբի հաւաքների կազմակերպման նոր յաճախականութեան հարցը: Մասնակիցները քննարկեցին յաջորդ հանդիպման օրուայ եւ վայրի տարբերակները:

    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 27.10.2011 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:


    2011թ. օգոստոսի 26-ին «Վէմ» ռադիոկայեանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի եօթերորդ հաւաքը:
    Ակումբի անդամները եւ ռադիոկայեանի տնօրինութիւնը հանդիպման ժամանակ
    քննարկեցին «Վէմ» ռադիոյի գործունէութեանն առնչուող մի շարք հարցեր:
    Ակումբի անդամները ռադիոյի տնօրինութեանը ներկայացրեցին առաջարկներ, որից
    յետոյ սկսուեց կարծիքների փոխանակութիւն:

    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 26.08.2011 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

     

    2011թ. յունիսի 30-ին Երեւանի «Արուասար» ռեստորանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի վեցերորդ հաւաքը:
    Ներկաները հանդիպման ժամանակ քննարկեցին «Վէմ» ռադիոյի գործունէութեանն առնչուող մի շարք կարեւոր հարցեր:
    Ռադիոյի տնօրինութիւնը ակումբի անդամներին ներկայացրեց նոր առաջարկներ, որոնց շուրջ ակումբի անդամները յայտնեցին իրենց կարծիքները, արեցին առաջարկներ:
    Որոշուեց ակումբի հաջորդ հաւաքն անցկացնել օգոստոսի վերջին:


    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 30.06.2011 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:


    2011թ. մայիսի 27-29-ին, յարժեվորումն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման եւ Սարդարապատի հերոսամարտում տարած յաղթանակի, ինչպէս նաեւ յառիթ Տէր Մեսրոպ քահանայ Արամեանի ձեռնադրութեան 20-ամեակի` «Վէմ» ակումբի մի քանի անդամներ ընտանեօք հանդերձ մասնակցեցին ուխտագնացութեան դէպի Գանձասարի վանք, ապա՝ Տաթեւի վանական համալիր:

    Ծանօթացէք 27-29.04.2011 թ. ուխտագնացութեան լուսանկարներին:

     

     

    2011թ. ապրիլի 30-ին Երուանդ Քոչարի թանգարանում (Երեւան) տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի հինգերորդ հաւաքը:

    Մինչեւ հաւաքը սկսելը թանգարանի տնօրէն տկն. Լալա Քոչարը հիւրերին ծանօթացրեց մեծանուն արուեստագէտի ստեղծագործութեանը, ցուցանմուշներին, որից հետո բոլոր ներկաները թանգարանի կենտրոնական ցուցասրահում քննարկեցին «Վէմ» ռադիոյին առնչուող հարցեր:
    Ռադիոյի տնօրինութիւնը ակումբի անդամներին ներկայացրեց նոր մշակուած հաղորդաշարերի արդէն պատրաստի ձայնագրութիւնները: Ակումբի անդամներ յայտնեցին իրենց կարծիքները, արեցին առաջարկներ:
    Քննարկուեց «Վէմ» ակումբի տարեկան հաւաքի անցկացման վայրը եւ ժամանակը: Որոշուեց այն կազմակերպել մայիսի 28-ին, Գանձասարի վանքում:


    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 30.04.2011 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

     

    2011թ. փետրուարի 25-27-ին Տաւուշի մարզի Ենոքաւան գիւղում տեղի ունեցավ «Վէմ» ակումբի չորրորդ հաւաքը:

    Հաւաքը մեկնարկեց Ենոքաւանի գիւղապետարանի շէնքի դահլիճում գիւղի բնակչութեան համար «Արարատից Սիոն» ֆիլմի ցուցադրութեամբ, ապա գիւղացիների հետ մտքերի փոխանակութեամբ:

    Նոյն օրը երեկոյեան կայացաւ ակումբի ժողովը, որի ժամանակ Մեսրոպ քհն. Արամեանը ներկաներին տեղեկացրեց «Խօսենք հայերէն» քարոզարշաւի մասին, ապա ներկայացրեց ռադիոյի լրատուական հաղորդաշարին առնչուող խնդիրները: Ներկաներն առիթ ունեցան ծանօթանալու նոր հաղորդաշարերի պատրաստման ուղղութեամբ կատարուած աշխատանքին:
    Հանդիպմանը խօսուեց «Վէմ» ակումբի տարեկան հաւաքի կազմակերպման անհրաժեշտութեան մասին եւ առաջարկուեց այն անցկացնել Գանձասար վանքում, մայիսի 28-ին:


    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 25-27.02.2011 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

     

    2011թ. յունուարի 29-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գիւղում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի անդամների երրորդ հաւաքը:
    Հանդիպումը սկսուեց Ծաղկունք գիւղի Սբ Սարգիս եկեղեցի այցելութեամբ: Ապա մասնակիցները հիւրընկալուեցին «Վէմ» ակումբի անդամ Աղաջանեան եղբայրների տանը, որտեղ դիտեցին ամերիկացի կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռած մարդը» գեղարուեստական ֆիլմը, որից  յետոյ հիւրասիրութեան սեղանի շուրջ քննարկեցին մի շարք կարեւոր հարցեր:
    Հանդիպման ժամանակ Տ. Մեսրոպ քհն. Արամեանը ակումբի անդամներին ներկայացրեց «Վէմ» ռադիոկայեանի 2009թ. նոյեմբեր-2010թ. դեկտեմբեր ամիսների ֆինանսական հաշուետւութիւնը, ինչպէս նաեւ «Վէմ» ռադիոկայեանի  www.vem.am կայքը, մասնաւորապէս՝ «Վէմ» ակումբի էջը:


    Ծանօթացէք «Վէմ» ակումբի՝ 29.01.2011 թ. կայացած  ժողովի  արձանագրութեանը եւ լուսանկարներին:

     

    2010թ. դեկտեմբերի 26-ին կայացաւ «Վէմ» ակումբի անդամների երկրորդ հաւաքը: Հանդիպումը սկսուեց Մուղնիի Սբ Գեւորգ վանքում` սրբազան Պատարագի արարողութեամբ: Պատարագը մատուցեց Տ. Մեսրոպ քհն. Արամեանը:

    Հանդիպման ժամանակ Տ. Մեսրոպ քհն. Արամեանը տեղեկացրեց, որ «Վէմ» ռադիոկայեանն արդէն տեղադրել է «Հարիս» մակնիշի բարձրակարգ թուային ռադիոսարքաւորումը, եւ այժմ FM 101.6 յաճախականութեամբ ռադիոկայեանի ազդանշանը սփռւում է բարձրագոյն որակով: Ապա ներկայացուեց նոր ենթակայեանների տեղադրման հնարաւորութիւնը Շուշիում եւ Ենոքաւանում: 
    Տ. Մեսրոպը  ներկայացրեց նոր հաղորդաշարերի, յատկապէս լրատուական ծառայութեան հետ կապուած աշխատանքների ընթացքը, ապա հանդիպման մասնակիցների ուշադրութեանը ներկայացուեցին DK մանկական գրքերի առաջին ազդօրինակները: Հաւաքի մասնակիցները տեղեկացան, որ «Այբ» աւագ դպրոցի շինարարութիւնն արդէն սկսուել է եւ ընթանում է ըստ ժամանակացոյցի: Երկու շէնքերը կանգուն կը լինեն արդէն 2011 թուականի վերջին:
    Ամփոփելով հաւաքը` մասնակիցները քննարկեցին յաջորդ հանդիպման օրուայ եւ վայրի տարբերակները:

    Ծանօթացէք
    «Վէմ» ակումբի 26.12.2010 թ. կայացած  ժողովի արձանագրութեանը եւ լուսանկարներին:


    2010թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցաւ «Վէմ» ակումբի անդրանիկ հաւաքը, որը ողջոյնի խօսքով բացեց Տ. Մեսրոպ քահանայ Արամեանը: Հանդիպման ժամանակ ներկաներն ունկնդրեցին դասական երաժշտութեան համերգ` «Կեմ» կամերային անսամբլի կատարմամբ: Ապա Տէր Մեսրոպը համառօտ ներկայացրեց «Վէմ» ռադիոյի ստեղծման պատմութիւնն ու անցած ճանապարհը` «Գանձասար» աստուածաբանական կենտրոնից մինչեւ ռադիո, ապա հեռուստատեսութիւն եւ ֆիլմարտադրութիւն, բնապահպանական վաւերագրական ֆիլմերից մինչեւ միջազգային ասպարէզում լուրջ յաղթանակներ արձանագրած «Արարատից Սիոն» ֆիլմը:
    Հանդիպմանը քննարկուեցին եւ յստակեցուեցին նաեւ որոշ կանոնակարգային խնդիրներ, որոնք միտուած են առաւել արդիւնաւէտ դարձնել ակումբի յետագայ գործունէութիւնը:

    Ծանօթացէք Վէմ» ակումբի՝ 04.12.2010 թ. կայացած  ժողովի
    արձանագրութեանը եւ լուսանկարներին:

  • Հովանաւորել Վէմին  |  Ուղարկել մտքեր  |  Դիտողութիւններ  |  Կայքի քարտէզ  |  Կապ
    © 2013 Vem Radio. Developed by Smart Systems LLC
  •