Ուրբաթ - 22:00
Ինչպե՞ս են ստեղծվել այն պարը, որը պարում ենք, երաժշտական գործիքը, որը նվագում ենք, և ճարտարապետական հանճարեղ կոթողները։ Ի՞նչն է դարձել կոմպոզիտորների, քանդակագործների ու նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Ո՞ր թագավորները, քաղաքական գործիչներն ու սրբերն են լրջորեն զբաղվել արվեստով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթի գանձարանը։ «Արվեստի երանգներ» հաղորդաշարի շրջանակում փորձում ենք պատասխանել այս և մի շարք այլ հարցերի։

Այսօրվա եթերաժամին կանդրադառնանք պարարվեստի պատմության մեջ թերևս ամենավսեմ պարերից մեկին՝ պավանային։



Պարերին նվիրված շարքից այսօր ներկայացնում ենք ամենալեհական պարը՝ պոլոնեզը:



Պարերին նվիրված շարքից այսօր ներկայացնում ենք երաժշտության պատմության անբացատրելի երևույթներից մեկը, որի անվանումն է «ֆոլիա»․․․



Պարերի պատմությանը նվիրված շարքից այսօր ներկայացնում ենք խորհրդավոր սարաբանդան․․․



Պարերի պատմությանը նվիրված շարքից այսօր ներկայացնում ենք իտալացիների ազգային պարը՝ տարանտելլան։



Հաղորդաշարի հերթական եթերաշրջանը նվիրված է պատմական պարերին։ Այսօր կանդրադառնանք Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի՝ Արև արքայի ամենասիրելի պարին՝ մենուետին։



Այսօրվա մեր եթերաժամը նվիրված է չելեստա նվագարանին․․․



Երաժշտական գործիքը, որին անդրադառնում ենք այսօրվա եթերաժամին, հայերենում հայտնի է «պարկապկու», «տկասրինգ» կամ «պարկապզուկ» անվանումներով։



Այսօրվա եթերաժամը նվիրված է ակորդեոն նվագարանին, որի ստեղծման պատմությունն առնչվում է մեր հայրենակից Կյուրեղ Դեմյանի հետ։



Երաժշտական գործիքներին նվիրված շարքի այսօրվա հաղորդմանն անդրադառնում ենք Աստվածաշնչում հանդիպող մի շարք նվագարանների։



Երաժշտական գործիքներին նվիրված շարքի այսօրվա հաղորդմանն անդրադառնում ենք պանֆլեյտա կամ, ինչպես հույներն են այն անվանում, սիրինգս նվագարանին։



Այսօրվա եթերաժամին կպատմենք, թե երբ և որտեղ են ստեղծվել առաջին օպերաները, ինչպես է այդ արվեստը տարածվել, և ինչ խնդիրներ է հաղթահարել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը նախագծելիս․․․



Երաժշտական գործիքներին նվիրված շարքի այսօրվա հաղորդման մեջ անդրադառնում ենք կլավեսին ստեղնալարային կսմիթավոր նվագարանին։



Ինչպես խոստացել էինք մեր նախկին թողարկումներում, այսօր անդրադառնալու ենք աշխարհի ամենահին գործիքներից մեկին՝ հունական ավլոսին…



Այսօրվա մեր եթերաժամը նվիրված է մի երաժշտական գործիքի, որով ժամանակին գերված են եղել թագավորներն ու կոմպոզիտորները, սակայն այն շուտով մոռացության է մատնվել և փոխարինվել մեկ այլ գործիքով։ Այդ նվագարանն է բլոկֆլեյտան, կամ ֆլաուտո դոլչեն, որն իտալերենից թարգմանաբար նշանակում է «քաղցրահնչյուն ֆլեյտա»․․․



Այսօրվա մեր եթերաժամը նվիրված է շարմանկա մեխանիկական նվագարանին։



Այսօրվա մեր եթերաժամը նվիրված է առաջին երգչախմբերի ստեղծման պատմությանը։



Այսօրվա մեր եթերաժամը նվիրված է քրիստոնեական հոգևոր երաժշտության սկզբնավորման որոշ մանրամասների:



Երաժշտական գործիքների պատմությանն ու լեգենդներին նվիրված շարքից այսօր առաջարկում ենք ծանոթանալ նվագարանների «արքայի»՝ երգեհոնի ստեղծման պատմությանը և անցած ուղուն…



Երաժշտական գործիքների պատմությանն ու լեգենդներին նվիրված շարքից այսօր կխոսենք աշխարհի ամենածանր ու ամենամեծ համարվող երեք զանգերի մասին:



Այսօրվա մեր եթերաժամը նվիրված է զանգերի ստեղծման պատմությանն ու դրանց նշանակությանը մարդկանց կյանքում։



Այսօրվա մեր եթերաժամի ընթացքում «կուղևորվենք» դեպի Հին Չինաստան՝ ծանոթանալու երկրի երաժշտության պատմության որոշ մանրամասների։

