Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Չորեքշաբթի 16:00, 23:00
Հայոց մայրաքաղաքները
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Վարդապետություն ուղղափառ հավատքի
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ - 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ

Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Բաժանորդագրվել
1/1
20 Հունիս Լավագույնները…

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսումնական տարին եզրափակվեց հունիսի 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած հաշվետու մեծ համերգով: Երեկոյի հաջորդ օրը մեր անակնկալ հյուրերն էին դպրոցի տեսական բաժնի վարիչ Նանա Թորոսյանն ու վոկալի ուսուցչուհի Արմինե Մկրտչյանը:

 

1/1
1/1
16 Հունիս Սա՜ էլ գրվեց…


Հունիսի 17-ին՝ ժամը 16-ին, Մ. Սարյանի տուն-թանգարանի Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում տեղի կունենա վաստակաշատ երաժշտագետ Արաքսի Սարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Անակնկալ հանդիպման հյուրն է նրա դուստրը՝ թանգարանի գլխավոր ֆոնդապահ, բանասեր, արվեստաբան Սոֆյա Սարյանը: Զրույցի ավարտին հնչում է Ղազարոս Սարյանի Արիան՝ Ռուբեն Ահարոնյանի և հեղինակի կատարմամբ:

 

1/1
1/1
09 Հունիս Ովքեր տեսել են այդ հրաշքը…

Լուսինե Զաքարյանի կերպարին սիրահարված մեր հյուրը երգչուհու կենսագիր Սերգեյ Մանվելյանն է: Նրա գործուն մասնակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ հունիսի 15-ին՝ ժամը 14-ին, գրադարանի դահլիճում տեղի կունենա Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթ: Կներկայացվեն ժամանակակիցների հուշեր, եզակի տեսագրություններ, արխիվային նոր նյութեր ու համերգային կատարում:

1/1
1/1
06 Հունիս Ամեն

Հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ են դուրս գալու հայազգի լավագույն երաժիշտները՝ ներկայացնելու «Ամեն» մոդեռնիստական օպերան, որտեղ միակցված են տեսողական էֆեկտները, երաժշտությունն ու պարը: Անակնկալ հանդիպման հյուրն է այդ նախագծի կոմպոզիտոր և պրոդյուսեր Արաքսի Մուշեղյանը:

1/1
1/1
01 Հունիս Խոսում են «եթերային» մանուկները

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը: «Վեմ» ռադիոկայանի տոնական եթերում կարևոր խոսքերը հաղորդելու են երեխաները՝ եթերային բացիկների հերոսները: Մեր ստեղծագործական աշխատանքին միացել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից Անի Գաբրիելյանը, Արփի Սարգսյանը, Հռիփսիմե Մուրադյանը, Երևանի թիվ 99 հիմնական դպրոցի աշակերտներ Թամարա Շառոյանը, Վոլոդյա Վարդանյանը, նաև թիվ 189 հիմնական դպրոցից քույրիկներ Նարե և Էլեն Սարատիկյանները:

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5 , 6 , 7
1/1
1/1
19 Մայիս Ջազի առաջին լեդիին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, մայիսի 24-ին հրավիրում է «Էլլա Ֆիցջերալդ 100» խորագրով տոնական համերգի: Մասնակցում են օպերային թատրոնի նվագախումբը և երեք երկրների ամենավառ երաժիշտները: Անակնկալ հանդիպման առիթն այդ համերգն է, և մեր հյուրն է ջազաշունչ դասական՝ դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

1/1
1/1
04 Ապրիլ Լուռ դիտել ու լսել նրա հնչյունները...

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն է բացվում: Նվագարանի միջոցով կծանոթանանք Հայկական լեռնաշխարհում նվագարանային երաժշտության զարգացման պատմական ընթացքին... Այսօրվա մեր անակնկալ հյուրն էր թանգարանի գիտացուցադրական բաժնի վարիչ և կրթական ծրագրերի պատասխանատու, արվեստաբան և սպասվող ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրյանը:

1/1
1/1
31 Մարտ Լուսավորի սպասումով

2013 թվականին ավստրիաբնակ կոմպոզիտոր Ռոն Հաննահն առաջին անգամ գալիս է Հայաստան: Նա տպավորվում է հայ ժողովրդի հզոր տաղանդով, ոգեշնչվում է  Գրիգոր Լուսավորչի կերպարով: Ապրումները ծնում են «Լուսավորիչը» օպերան, որի պրեմիերան կկայանա ապրիլի 3-ին և 4-ին: Մեր ուղիղ եթերի հյուրն էր ներկայացման դիրիժոր Հարություն Արզումանյանը:

 

1/1
1/1
28 Մարտ Հայաստան՝ Ասիայի գեղեցիկ միանձնուհի

Չինարենի բաց դաս և չինական թեյախմության արվեստի հետ հանդիպում են մեզ սպասում մարտի 29-ին «Դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-չինարեն և ռուսերեն-չինարեն բառարանի» շնորհանդեսին։ Գիրքը հեղինակել է Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, չինարենի ուսուցիչ Լիլիթ Հակոբյանը:

1/1
1/1
24 Մարտ Թող ճիշտ համարվի...

«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսով «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը մարտի 24-ին սկսեց 2017 թվականի ցուցադրությունների ծրագիրը: Կենտրոնի «Արծիվ» սրահում արվեստագետի երևանյան, մոսկովյան, լոնդոնյան շրջափուլերը ներկայացնող աշխատանքներն են, որոնք երբեք «միմյանց չեն տեսել»… Մեր հյուրն է «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցը:

 

1/1
1/1
21 Մարտ Հրաշալի, անմոռանալի շքեղ…

Գեղամ Գրիգորյանի երգեցողությունն այդպիսին էր: Մեծանուն տենորի հիշատակին է նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարտի 23-ի երեկոն: Այդ օրը երգելու է նաև թատրոնի մեներգչուհի մեցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ում համար հարազատ ու թանկ է Գեղամ Գրիգորյանի անունը:

 

1/1
1/1
17 Մարտ Դեպի Միրզոյանի մայիսը

Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 10-12-ը կանցկացնի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական չորրորդ մրցույթը: Մեր հյուրն է միության ինֆորմացիոն բաժնի ղեկավար՝ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

1/1
1/1
14 Մարտ ԱՐԷ / ARé

Կատարողական արվեստի փառատոնի այս տարվա խորագիրն է «Ասվածքի կատարում» (“Performing Narrative”): Պատմել պարի, խոսքի, լռության, նկարչության լեզվով… Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինե Կարոյանը վստահ է, որ մարդկանց միշտ հետաքրքրում է լավ պատմություն: «ԱՐԷ»-ն սկսում է բրիտանական «Կանդոկո» ժամանակակից պարի խմբի հյուրախաղերով՝ մարտի 16-ին, ժ. 17.00-ին:

arepaf.am

1/1
1/1
10 Մարտ Երկխոսություն Opus 3-ի թեմայով

Երաժշտագետ Շուշան Հյուսնունցի և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հետ խոսեցինք միջազգային երաժշտական փառատոնի անցած և սպասվող երեկոների մասին: Փառատոն, որտեղ հանդիպել են 20-րդ դարասկզբի նկարիչների կյանքի պատմությունն ու 20-րդ դարավերջի երաժշտության ներսը նայող հայացքը, որտեղ հանդիպել են երգող դաշնամուրն ու հայկական վիոլան… Հաջորդ հանդիպումները մարտի 11-ից 15-ն են:

 

1/1
1/1
07 Մարտ Արամ Խաչատրյանի երրորդ բալետը

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա էր: Վիլեն Գալստյանի բեմադրած «Դիմակահանդես» բալետում այդ օրը Արբենինի կերպարը մարմնավորում էր թատրոնի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը: «Ես հայ եմ, ու սա իմ թատրոնն է: Այն ջերմությունը, որ ստանում եմ մեր թատրոնում, հանդիսատեսից, ոչ մի տեղ չեմ ստացել»,- խոստովանում է մեր հյուրը:

 

1/1
1/1
03 Մարտ Կառչել հոգևոր մասունքներից…

Մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենան գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին: Մեր հյուրն է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:

1/1
1/1
28 Փետրվար Հաղթական տրիո

Գեղունի Չթչյան, Սիմոն Հովհաննիսյան, Ստեփան Շաքարյան, Միխայիլ Կոկժաև, Վարդ Մանուկյան, Արամ Սաթյան, Արմեն Սմբատյան… Նրանց երգերն ու ռոմանսները հնչելու են «Տրիումֆ տրիոյի» կատարմամբ: Մարտի 2-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի գարնանային առաջին հանդիպմանն են հրավիրում  մեներգիչներ Աննա Պողոսյանը, Սար Սարգսյանը և դաշնակահար Ջուլիետա Խաչատրյանը:

1/1
1/1
24 Փետրվար Հարո Ստեփանյան ֆեստ

Զրույց եզրափակիչ համերգներից առաջ: Մեր հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը:  Հայ կոմպոզիտորական արվեստի VIII փառատոնից հետո «Վեմ» ռադիոկայանի ձայնադարանը համալրվելու է համերգային նոր ձայնագրություններով:

1/1
1/1
21 Փետրվար Հրաժեշտ ձմռանը

Փետրվարի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է ռոմատիկ ու թեժ գալա երեկոյի: Ձմեռը կհեռանա՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

 

1/1
1/1
21 Փետրվար Ռոմանտիկ սիրերգ

Այսպիսի խորագիր ունի փետրվարի 23-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական երեկոն: Հնչելու են 220-ամյա Ֆրանց Շուբերտի երգերը: Մեր հյուրն է համերգի նախաձեռնող և մասնակից դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը:

1/1
1/1
17 Փետրվար Երաժիշտներ պարգևողը

Փետրվարի 18-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է համերգի՝ նվիրված անգերազանցելի Ժան Տեր-Մերկերյանին: Երեկոյի մենակատարներն են նրա սաները՝ Արտաշես Մկրտչյանը, Բագրատ և Աստղիկ Վարդանյանը և Դիաննա Ադամյանը: Այսօր առավոտյան մեր հյուրերն էին դիրիժոր Վահան Մարտիրոսյանը և Աստղիկ Վարդանյանը:

1/1
1/1
14 Փետրվար Այդ փոքրիկ աղջկան բերեք ջութակի...

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փետրվարի 17-ի համերգին հնչելու է նաև Սերգեյ Պրոկոֆևի թիվ 2 կոնցերտը ջութակի և նվագախմբի համար։ Մենակատարն է Անուշ Նիկողոսյանը: Մեր հյուրը խոստովանեց. «Երբ նվագում էի կոնցերտի երկրորդ մասը, պահեր կային, որ հասկանում էի՝ ինչու եմ ընտրել իմ մասնագիտությունը»:

1/1
1/1
10 Փետրվար Զորավար՝ բեմում, ասպետ՝ կյանքում

Սուրբ Սարգսի տոնը ևս մեկ առիթ է խոսելու իսկական սիրո մասին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանի և նրա տիկնոջ՝ Արմինեի Սերն այդպիսին է…

 

1/1
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49