Շաբաթ - 10:00
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Կարեն դպիր Հովսեփյան
Բանն ինչո՞ւ է որոշ բնագրերում Խոսք ներկայացվում, որոշներում՝ Լոգոս: Ինչպե՞ս հասկանալ Սկիզբը, եթե խոսքն Անսկիզբի և Անստեղծի մասին է: Ինչպե՞ս ապրել Տիրոջ Խոսքի մեջ կամ Բանն Աստծո մեջ:



Մեզանից յուրաքանչյուրի կյանքում անշուշտ եղել են դեպքեր, որոնք հրաշքի պես են եղել: Բայց դա պայման չի եղել, որ բոլորը հավատան Աստծո գոյությանը և դառնան դեպի Տերը: Ինչպես կարող են տարբեր առիթներն ու հանգամանքները հանգեցնել նույն Աստծուն պաշտելուն: Աստծուն գտած մարդու կյանքն ինչպես է տարբերվում չգտածի կյանքից:
- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան



- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Ինչու Հիսուսն այդքան կարևորեց Պետրոսի դավանանքը։ Ինչու ասաց, որ մարմինն ու արյունը չէին կարող հայտնել դա, այլ միայն երկնային Հայրը: Մի կողմից Եսայու մարգարեության մեջ Քրիստոսն է անվանվում «վեմ», մյուս կողմից Տերը Պետրոսին է «վեմ» կոչում, ինչպե՞ս հասկանալ: Արդյո՞ք յուրաքանչյուր քրիստոնյա չպիտի լինի նման մի վեմ, որի վրա կառուցվել և շարունակում է կառուցվել Աստծո կենդանի եկեղեցին՝ հաղթանակած և մարտնչող:



- Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Մենք ամեն օր բառեր ենք արտաբերում, բայց մեր խոսքերից քանի՞սն են օրվա մեջ առնչվում հավիտենականին, անանցին: Ինչու ենք մենք այդքան ամուր կապված այսպահայինին, անցողիկին: Իրականում կարո՞ղ է արժեք համարվել մի բան, ինչը հավիտյանի համար չէ, հավիտենական չէ: Մենք կարո՞ղ ենք մեր ամենօրյա փոքր քայլերի հերթագայության մեջ հավիտենական արժեքներ ստեղծել:



- Հյուր՝ Տ. Տաճատ քհն. Դավիդյան
Ինչու, մի կողմից, Տերն ասում է, թե ովքեր են Իր իսկական եղբայրներն ու քույրերը, մյուս կողմից էլ սահմանում, որ իր մերձավորներին Նրանից ավելի սիրողը Նրան արժանի չէ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ խոսքը վերաբերում է միայնակյացներին, ճգնավորներին: Իսկ գուցե խոսքը մեր կապվածությունների՞ մասին է: Իսկ սիրելու ավել կամ պակասը ո՞րն է, սերն արդյո՞ք չափով է լինում:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ինչ տվեց աշխարհին Քրիստոսի հարության փաստը: Արդյո՞ք ճշմարիտ քրիստոնյաները հենց այդ հարության պտուղները չեն: Մեր ամենօրյա մահկանացու կյանքում ինչպես կարող ենք օգտվել Տիրոջ հարության պտուղներից: Իսկ ո՛ր դեպքում հարությունը՝ որպես հավիտենական կյանքի անցաթուղթ, կշրջանցի մարդուն:



- Հյուր՝ Տ. Հովսեփ քհն. Սարգսյան
Ինչպես ճանաչել փոքրն ու մեծը, և ինչ է փոքրի մեջ հավատարմությունը: Փոքր մարդու թեման դեռ անցած դարասկզբից է քննարկվում: Ժամանակակից մարդն իր անելիքների մեջ շատ ավելի է փոքրացել։ Այսօր արդեն խոսում են ոչ թե անհատների, այլ հասարակական խմբերի գործոնի մասին: Փոքր քայլերի արվեստը հենց ժամանակակից մարդու խնդիրը չէ՞ առավել չափով: Ինչպես հարատևել փոքրին հավատարիմ լինելու մեջ:



- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ավագ շաբաթը, որ նաև «չարչարանաց շաբաթ» է ընդունված կոչել, լի է իրադարձություններով, որոնք իրենց լրումին են հասցնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի տնօրինությունները: Այն ահավոր խորհուրդներով լի շաբաթ է: Ի՞նչ հոգևոր դասեր պիտի քաղի իր համար քրիստոնյան այդ շաբաթվանից, որ լրումն է Մեծ պահքի և ավետիսը Հարության:



- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Որն էր Լուսավորչի՝ որպես անձի, քահանայապետի, քրիստոնյայի ֆենոմենը: Ինչու նա որոշեց ծառայել Աստծուն հենց այնտեղ, որտեղ անխուսափելի էր նրա նահատակությունը: Ինչու 14 տարիների անարյուն նահատակությունից հետո նա այնքան խոնարհ գտնվեց, որ չօծեց ոչ մի եկեղեցի, քանի դեռ չէր ստացել օծության իրավունք: Ինչու մի ամբողջ ազգի դարձին ուղղված գործընթացում նա առաջնայնությունը տվեց հոգևոր և ոչ թե մարմնավոր բժշկությանը:



- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Որն էր Լուսավորչի՝ որպես անձի, քահանայապետի, քրիստոնյայի ֆենոմենը: Ինչու նա որոշեց ծառայել Աստծուն հենց այնտեղ, որտեղ անխուսափելի էր նրա նահատակությունը: Ինչու 14 տարիների անարյուն նահատակությունից հետո նա այնքան խոնարհ գտնվեց, որ չօծեց ոչ մի եկեղեցի, քանի դեռ չէր ստացել օծության իրավունք: Ինչու մի ամբողջ ազգի դարձին ուղղված գործընթացում նա առաջնայնությունը տվեց հոգևոր և ոչ թե մարմնավոր բժշկությանը:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Շատերը կարծում են, որ Աստված դրախտում, մարդու համար միակ արգելանք դնելով, մարդուն ազատ կամքից զրկել է: Արդյո՞ք դրանից դա է հետևում: Փաստորեն մարդուն ազատություն տրվեց՝ ընտրելու բարին կամ չարը: Բայց կա՞ր սրանց այլընտրանք: Շատերն ասում են՝ ես իմ պատկերացրած ձևով եմ ապրում, ոչ թե ըստ Աստծո կամ չարի: Կա՞ մի երրորդ ճանապարհ, որից ենթադրվում է՝ կան շատ այլ ճանապարհներ և հետևաբար՝ ընտրություններ: Մեծ պահքի կիրակիներից Արտաքսման կիրակիի մեջ ենք: Եթե չլիներ ազատ կամքի գործադրման հնարավորությունը, արդյո՞ք արդար կլիներ արտաքսումը՝ որպես արարքի հետևանք:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Շատերը կարծում են, որ Աստված դրախտում, մարդու համար միակ արգելանք դնելով, մարդուն ազատ կամքից զրկել է: Արդյո՞ք դրանից դա է հետևում: Փաստորեն մարդուն ազատություն տրվեց՝ ընտրելու բարին կամ չարը: Բայց կա՞ր սրանց այլընտրանք: Շատերն ասում են՝ ես իմ պատկերացրած ձևով եմ ապրում, ոչ թե ըստ Աստծո կամ չարի: Կա՞ մի երրորդ ճանապարհ, որից ենթադրվում է՝ կան շատ այլ ճանապարհներ և հետևաբար՝ ընտրություններ: Մեծ պահքի կիրակիներից Արտաքսման կիրակիի մեջ ենք: Եթե չլիներ ազատ կամքի գործադրման հնարավորությունը, արդյո՞ք արդար կլիներ արտաքսումը՝ որպես արարքի հետևանք:



- Հյուր՝ Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Հիսուսն ի՞նչն է կոչում «նեղություն»: Ինչպե՞ս գնալ մեկի հետևից, ով չի խոստանում ապահովություն, հանգստավետություն, փառք ու պատիվ, այլ ասում է, որ նեղություններ ենք ունենալու և դուռը նեղ է:



- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Ինչ է գոհությունը և ինչու է այն փառաբանությանը զուգահեռ գնում: Հացի բազմացման դրվագում մենք տեսնում ենք, որ Հիսուսն Ինքը գոհություն հայտնեց Հորը, և դրան հետևեց հացի բազմացումը: Ասել է, թե, երբ եղածով գոհանում ես, Տերը բազմապատկո՞ւմ է այն։ Ինչու ժամանակակից մարդը գոհացող չէ:



- Հյուր՝ Տ. Միքայել քհն. Նուրիջանյան
Ինչու մեզ ոչ մի բան տևապես չի ուրախացնում. այն, ինչ ցանկալի էր երեկ, այսօր այլևս մեզ հետաքրքիր չէ, ինչու մեր ուրախության առարկան մնայուն չէ: Աշխարհիկ և հոգևոր ուրախություններն ինչով են տարբերվում իրարից: Ինչպես հասնել հոգու կատարյալ կամ անտրտում ուրախության:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Սուրբգրային տեքստում հանդիպում ենք Ահարոնյան քահանայությանը և Մելքիսեդեկի քահանայությանը: Ինչով էին դրանք իրարից տարբեր, և ինչու Հիսուս Քրիստոսի քահանայությունը Մելքիսեդեկի կարգի քահանայություն դիտվեց: Ինչ է քրիստոնեական քահանայությունը: Ինչու Քրիստոնեական Եկեղեցին կարիք զգաց քահանայության, և ինչու Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը դիտվեց ձեռնադրությունը:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է Սուրբ Գիրքն ասում, որ Աստծո խորհուրդները մերինից չեն և ոչ էլ՝ ճանապարհները: Այդ դեպքում ինչպես հասկանալ Աստծո խորհուրդներն ու քայլել Նրա ճանապարհով: Արդյո՞ք սրբերի խորհուրդները և ճամփաները նույնացել են Աստծո ունեցած խորհուրդների և ճանապարհների հետ:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է Տերն Իր մասին ասում, որ գլուխը դնելու տեղ չունի: Իսկ այդ տեղը մեզանից՝ մարդկանցի՞ց է կախված; Ինչպես անել, որ Տերը հանգստանա մեր մեջ: Ինչպես մտնել Տիրոջ հանգստի մեջ, որպեսզի Ինքն էլ մեր մեջ հանգստանա:



- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է Տերն ասում, որ Ինքն ու Հայրը մեկ են: Ակնարկվում է նույն նպատակին ծառայե՞լը, թե անձերի նույնությունը։ Կամ ինչպես հասկանալ «Ով Ինձ տեսավ, տեսավ Հորը» միտքը: Ինչ է մեկությունը: Ինչով է տարբերվում Հոր հետ Հիսուսի մեկ լինելը Հիսուսի հետ մեր մեկ լինելուց: Ինչպես մեկանալ Տիրոջ հետ:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչ է փորձությունը: Փորձությունը երբ կարող է փորձանք դառնալ: Ինչով է տարբերվում Աստծո՝ մարդուն փորձելը սատանայի կողմից փորձությունից: Ինչպես ճանաչել, թե ում կողմից ենք փորձվում՝ Աստծո՞, սատանայի՞, թե ինքներս մեր: Ինչպես պիտի քրիստոնյան իրեն պահի ցանկացած փորձության պարագայում:



- Տ. Սմբատ քհն. Սարգասյան
Ինչու քարերը հացի վերածելու՝ առաջին հայացքից անմեղ առաջարկը, որ արեց սատանան, դատապարտելի համարվեց Տիրոջ կողմից: Ինչու Տերը կարևորեց Խոսքը հացից: Որ պարագաներում մարդը կարող է նմանօրինակ փորձության ենթարկվել չարի կողմից:



- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Քրիստոնեության վաղ շրջանում ընդունված էր խոստովանության անհատական հրապարակային ձևը: Ինչու էին հրապարակայնորեն մարդիկ խոստովանում իրենց մեղքերը: Արդյո՞ք այն մարդու և նրա շրջապատի միջև խնդիրներ չէր հարուցում: Ինչ է տալիս խոստովանությունը, մասնավորապես՝ անհատական խոստովանությունը, հավատացյալին:



- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Երբ խոսում ենք Դրախտից արտաքսված մարդու անկման մասին, ենթադրում ենք, որ ինչի՞ց ընկավ նա: Ի՞նչը պակասեց նրանում, ինչպիսի՞ն դարձավ նրա ֆիզիկական և հոգևոր մարմինը: Արդյո՞ք այսօր էլ մարդու ականջին սատանան նույն բանը չի խոստանում, ինչ խոստացավ Դրախտում: Արդյո՞ք ժամանակակից մարդու փորձերն առանց Աստծո ամենակարող դառնալու փորձեր չեն, այսինքն՝ առանց Աստծո աստվածանալու: Ո՞ւր կտանի մարդկությանն այդ ամենը:



- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ինչն է Աստծո ծրագրերում, Աստված-մարդ, մարդ-եկեղեցի, եկեղեցի-Աստված հարաբերություններում անփոփոխ: Եկեղեցին ինչպես պիտի նորոգվի կամ բարեփոխվի, որ դրանից չխեղաթյուրվեն Աստծո խոսքը և Աստծո էությունը:

