Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 11:00
Շաբաթ 16:00
Բնանկարի հայ վարպետները
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 23:00, 10:00
Շաբաթ - 12։00
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
1/1
20 Մայիս Տոն, որը շարունակվում է մինչ օրս

Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հայ երաժշտության պատմության մեջ այս գործիքի համար գրված խոշոր ժանրի առաջին օրինակն է: Ջութակի համար խոշոր կտավի գործ գրելու միտքը երիտասարդ կոմպոզիտորին տվել էր Ավետ Գաբրիելյանը՝ Կոմիտասի անվան լարային կվարտետի հիմնադիրը, ժամանակի ականավոր ջութակահար ու Խաչատրյանի վաղեմի բարեկամ: Վառ հետք էր թողել նաև 1936-ին խորհրդային համամիութենական մրցույթում հաղթած, դեռ երիտասարդ Դավիդ Օյստրախի կատարումը:

 

1/1
1/1
13 Մայիս Մեծ վրձնով երաժիշտը

Գրիգոր Եղիազարյանն իր ժամանակի երաժշտության նահապետն էր ու հայ կոմպոզիտորական արվեստի ուսուցիչը: Նրա ամեն մի նոր գործ նոր գյուտ էր: Նրա արվեստի գաղափարը կյանքի հաղթանակն է ու հայրենիքի վերածնունդը: Նորարար կոմպոզիտորը հայ սիմֆոնիկ երաժշտության մեջ հիմնել է նոր ավանդույթ՝ հաստատելով էպիկական-պատկերային սիմֆոնիզմը:

 

1/1
1/1
06 Մայիս Պատերազմի իսկական մասնակիցը

«Եթե Երկրորդ աշխարհամարտում գերմանացիները վերցնեին Ստալինգրադը՝ թուրքերը մտնելու էին Անդրկովկաս, և Հայաստանի անունը վերջնականապես ջնջվելու էր աշխարհի քարտեզից: Մենք պաշտպանում էինք մե՛ր հայրենիքը, Հայաստանը»,- ասում էր 7-րդ զենիթային-գնդացրային գումարտակի մարտիկ ու հայ երաժշտական մշակույթում ազնվականության խորհրդանիշ Ղազարոս Սարյանը:

 

1/1
1/1
29 Ապրիլ Նա գիտի մեղեդի ստեղծել

Վլադիլեն Բալյան… Լենինականի երաժշտական ուսումնարանի տնօրեն, Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության առաջին գլխավոր խմբագիր, համերգային կազմակերպության` Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար, Հայֆիլհարմոնիայի տնօրեն ու Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն… Իսկ իր կյանքի ամենագլխավոր գործը համարում է իր իսկ գաղափարի` Մարտիրոս Սարյանի «Հայաստան» վիտրաժի ստեղծման իրականացումը:

 

1/1
1/1
22 Ապրիլ Հայրենի շնչով երգիչը

Գրիգոր Հախինյանը հայ կոմպոզիտորական դպրոցում առանձնանում է ազգային այնպիսի կերտվածքով, որի մեջ ամեն ինչ բնական էր ու անկեղծ: Նրա խոշոր ու համարձակ գրիչը ոգեշնչվում էր իր հայրենի երկրի պատմության, բնության, մշակույթի տպավորիչ կերպարներով:

1/1
1/1
15 Ապրիլ Բախ. «Պասիոններ»: Դիրիժորական հայացք

«Մեր խնդիրն է գտնել բանալին, որ մոտենանք Բախի հումանիզմին, շփվենք ու մաքրվենք: Յոհան Սեբաստիան Բախի «Պասիոնները» համաշխարհային երաժշտության ամենամարդասիրական հուշարձաններն են»: Հայ կատարողական արվեստի պատմության ընթացքում այս ստեղծագործությունները հնչել են դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Նա մեր երաժշտական մշակույթի արժանապատվությունը բարձր պահող արվեստագետներից է:

 

1/1
1/1
08 Ապրիլ Երգիչ Կոմիտասը

Կոմիտասի ձայնով ամբողջ ժողովուրդն է արտահայտվում: Նա օրինականացրեց հայկական երգերի կատարման սկզբունքները: Ակնարկում ներառել ենք նաև Կոմիտասի 10 պատվիրանները երգեցողության արվեստի համար: Նա ուշադրություն էր դարձնում խոսքի ճիշտ արտասանությանը, խոսքի և երաժշտության սերտ կապին: Ըստ Կոմիտասի՝ խոսքը՝ մտքի, իսկ երաժշտական ձայնը՝ զգացմունքի արտահայտությունն է:

 

1/1
1/1
01 Ապրիլ Երկու Կոմիտասական

Հանճարները հաճախ են ներշնչվել միմյանցով: Հայ մշակույթի համար Կոմիտասն այդպիսի խթան ու լիցք է: Եղիշե Չարենցը որդիական սիրով ու հավատացյալի երկյուղածությամբ է վերաբերվել Կոմիտասին, իսկ Մարտիրոս Սարյանը  նրա հանդեպ պաշտամունքի հասնող սեր է ունեցել՝ ասելով, որ Կոմիտասին սիրելը քիչ է, պետք է միշտ լսել:

 

1/1
1/1
25 Մարտ Կոմիտասի անձը

«Երբ ստեղծագործողը մի ամբողջ ազգի համար բացում է ապրելու իմաստը, ուրեմն նա հանճար է: Կոմիտասն այդպիսի խորհուրդ ունի հայ ժողովրդի համար: Մեծն Կոմիտասով հաստատվեց հայի ստեղծագործ ազգ կոչվելու իրավունքը»: Հրաչյա Աճառյանի, Գարեգին Լևոնյանի, Փանոս Թերլեմեզյանի, Կարինե Խրիմյանի հուշերը կարդում է Սարգիս Նաջարյանը: Ակնարկի հիմքում Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս սքանչելագործ» գիրքն է:

 

1/1
1/1
18 Մարտ Կոմիտաս: Դրվագներ

Ակնարկի համար ընտրել ենք քանի հատված Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս Սքանչելագործ» խորագրով ժողովածուից:

 

1/1
1/1
11 Մարտ Խաչատուր Ավետիսյան. հազարաթև երաժիշտը

«Նրա երգերը տարբեր են ուրիշների երգերից, իրենն են միայն… Թվում է՝ մեզ, մեր սերնդի հետ ծնվեցին, ինչպես ժամանակին ծնվել ու կյանքի անբաժանելի մասն են դարձել մեր ժողովրդի շատուշատ երգեր» (Արաքսի Սարյան): Ակնարկը նվիրվում է կոմպոզիտոր, մանկավարժ, մշակութային ականավոր գործիչ, քանոնի ազգային դպրոցի հիմնադիր Խաչատուր Ավետիսյանին:

 

1/1
1/1
04 Մարտ Երեք արմավենի

Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905 թ.) հայ ստեղծագործական դպրոցին տվեց ժամանակի գեղարվեստական ու հասարակական միտումներին արժանի արձագանքի օրինակ: Այն հայրենական նորածին սիմֆոնիկ արվեստը միանգամից բարձրացրեց դասական ավանդույթի մակարդակին և դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք սկսեց հնչել եվրոպական մայրաքաղաքների ամենահռչակավոր համերգասրահներում:

 

1/1
1/1
25 Փետրվար Առաջիններից մեկը

Քրիստափոր Կարա-Մուրզան արմատավորեց հայ բազմաձայն երգեցողությունը: Նա կրում է 19-րդ դարի երկրորդ կեսի լուսավորիչների կնիքը: Նրա երգը կյանք է ներշնչում, այն խրոխտ է, կտրուկ ու առաջնորդող: Ներկայացնում ենք կոմպոզիտորի 160-ամյակին նվիրված ակնարկը, որը պատրաստվել էր վեց տարի առաջ:

 

1/1
1/1
18 Փետրվար Հայկական առաջին կոնցերտը

1936 թվականին 33-ամյա Արամ Խաչատրյանն իր դաշնամուրային կոնցերտով նոր ժանրի պատմություն բացեց: Մի շնչով ստեղծված գործն իր ծննդից հետո դարձել է աշխարհի գրեթե բոլոր դաշնակահարների երկացանկի մաս:

 

1/1
1/1
11 Փետրվար Բարով հիշեք ինձ, մարդիկ

Գևորգ Արմենյանի կոմպոզիտորական կենսագրությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո: Նա թողել է մարդկային, մասնագիտական ծանրակշիռ հեղինակություն ունեցող անձնավորության հիշատակ: Լայն լսարանի համար «Նվագախմբի տղաների» քայլերգը դարձել է ֆիլմի ու Գևորգ Արմենյանի կերպարի հնչող խորհրդանիշ: Մեր ակնարկի հիմքում 20-րդ դարի հայ երաժշտական մշակույթի մեծերից մեկի՝ Գևորգ Արմենյանի անտիպ հուշերն են:

 

1/1
1/1
04 Փետրվար Թավջութակահար կոմպոզիտորը

Արամ Խաչատրյանի երաժշտական կյանքի առաջին գործիքը «մեծ ջութակն» էր, ինչպես նա անվանել էր թավջութակը: Իր սիրելի գործիքի նվագացանկը հարստացրել է կոնցերտային ու  կամերային ժանրի ստեղծագործություններով:

 

1/1
1/1
28 Հունվար Արմեն Տիգրանյան 140

Նրա ներկայությամբ հայ օպերային պատմությունն ունեցավ ազգային-կենցաղային տեսակին պատկանող կարևոր մի էջ: «Անուշ» օպերայի հետ երաժշտաթատերական դասական բեմ բարձրացան հայոց ծեսերը, տոները, բնությունն ու կյանքը: Կոմպոզիտորը ծնվել է Ալեքսանդրապոլում, բնակվել Թիֆլիսում, բայց իր ամբողջ ստեղծագործական ժառանգությամբ շունչ էր տալիս Երևանի մշակութային կյանքին:

 

1/1
1/1
21 Հունվար Երկիրը սիրում են մարդկանցով

Ադամ Խուդոյանը «Հայկական հնգյակի» թևերից մեկն է: Նա Հայաստանի իմաստուն ղեկավարների կարևոր քայլի արդյունքում 1940-ականների՝ կրթություն ստացած սերնդից էր ու 1970-ականներին հայ կոմպոզիտորական գործի հեղինակությունը պահող «արտաքին գործերի նախարարը»:

1/1
1/1
14 Հունվար Հայոց սոխակը

Հայ վոկալ արվեստի գագաթներից ու օպերային արվեստի հազվագյուտ աստղերից է Գոհար Գասպարյանը: Իր գործունեությամբ նա ամրացրեց մեր ազգային նկարագիրը: Հաղորդումը մեր մշակույթի գոհարին նվիրված ակնարկ է՝ նրա մասին հուշերով ու նրա կատարումներով:

 

1/1
1/1
31 Դեկտեմբեր Մշակութային տոնի մի օրինակ

2018 թվականի եզրափակող թողարկման առիթը դարձան ջութակի հայ կատարողական ու մանկավարժական արվեստի մեծանուն ներկայացուցիչ Անահիտ Ցիցիկյանի օրագրային գրառումները: Կարդալով մի քանի էջ՝ մենք ընկնում ենք 1969-ի Ֆրանսիան, որտեղ հասել էին Էրեբունի-Երևանի առաջին մեծ հոբելյանը ներկայացնող մեր մշակութային մեծերը: Հաղորդման ընթացքում հնչում են Շառլ Ազնավուրի, Գոհար Գասպարյանի, Արմենակ Շահմուրադյանի, Շարա Տալյանի և Անահիտ Ցիցիկյանի կատարումները:

1/1
1/1
24 Դեկտեմբեր Օլիմպոսից Արարատ

Հունական «Գալան տրիոն» ձևավորվել է 2012-ին: Այն ձգտում է ունկնդրին հիշեցնել, որ դասական երաժշտությունը մեռած չէ և պետք է մոտ լինի բոլորին: Երաժիշտների առաջարկով աշխարհի կոմպոզիտորներն այս դաշնամուրային տրիոյի համար տարբեր գործեր են գրում, որոնց կատարումն ու հանրահռչակումը ստեղծում են նոր հանդիպումների ու գաղափարների առիթներ:
Հյուրեր՝ Պետրոս Բուրաս, Բաբիս Կարասավիդիս, Մարինա Կոլովու, Թոմաս Բրամել, Դավիթ Հալաջյան։

1/1
1/1
17 Դեկտեմբեր Դե ե՛կ, Վարդապետ, ու մի՛ ցնորվիր

Այսօրվա Եվրոպայում 37 միլիոն մարդ երգում է երգչախմբերում: Արդյոք սա հիանալի միջոց չէ՞ կիրթ մարդկանց հետ լինելու կապի մեջ՝ միացնելով մեր երկրի ամենակարևոր իրադարձությունները: «Կարելի՞ է արդյոք այդքան նեղ մտածել. ժամանակին ծովից ծով երկիրն այսօր հավաքվեց լճի շուրջ, և ոչ ոքի չպետք է մեղադրել: Առաջինն ենք բոլոր տեսակի քաղաքական ու մշակութային իրադարձություններում, բայց հետո հայտնվում ենք վերջում»,- Տիգրան Հեքեքյանի մտահոգությունը ականատեսի ու չլռող արվեստագետի ճիչ է:

1/1
1/1
10 Դեկտեմբեր Բարոկկո երաժշտության եթեր

Նոյեմբերի 27-ին Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հրավիրել էր բարոկկո երաժշտության երեկոյի: Համերգի մասնակիցների՝ Ֆելիքս Հարությունյանի և Դանիել Երաժշտի հետ անդրադառնում ենք այդ օրվան:

1/1
1/1
03 Դեկտեմբեր «Հատուկ քեզ համար եմ գրել…»

Դաշնակահար Արուս Աճեմյանի հաջողություններն ու կատարողական հմտությունը առիթ դարձան, որ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն իր կյանքի վերջին շրջանում մի քանի կամերային գործ ստեղծի՝ նվիրված Արուսին: Արուս Աճեմյանը միակ երաժիշտն է, որը 2018 թվականին հայ երաժշտական արվեստի եզակի ներկայացուցչի՝ Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակի առթիվ նվիրեց հատուկ համերգ՝ «Ջազային երանգներ դասական ոգով»:

 

1/1
Էջ 1 2 3 4 5 6
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49