Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Գրական ընտրանի, 11:00 - Մեր կինոն, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 12:00 - Երաժշտական կամուրջ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Օլյա Նուրիջանյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 23:00, 10:00
Շաբաթ - 12։00
Կապ
olya@vem.am
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ

Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները: 

Բաժանորդագրվել
1/1
05 Մարտ Գարնանային դաշնակահարուհին

Դաշնակահար, մանկավարժ ու հասարակական գործիչ Արմինե Գրիգորյանի ամեն օրը ծաղկեցնում է հայ երաժշտական մշակույթի ներկան ու ապագան: Զրույցում արտացոլված է երաժշտի անցյալը՝ իր մանկության հուշերով, առաջին դաշնամուրի պատմությամբ և ուսուցիչներին ուղղված խոստովանությամբ:

 

1/1
1/1
26 Փետրվար Իմ Տոսկան

2016 թվականին երևանյան օպերային թատրոնը բեմ բարձրացրեց Ջակոմո Պուչինիի «Տոսկայի» նորագույն բեմադրությունն ու ռեժիսորի նոր անուն: «Միայն երաժշտության միջոցով վերլուծել օպերայի դրամատուրգիան, կոմպոզիտորի ասելիքը»,- ընդգծում է երևանյան կոնսերվատորիայի դասախոս և օպերային թատրոնի հրավիրյալ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը: Նրա համար ուսումնառության մուտքը ականավոր Բորիս Պոկրովսկու դասական գրքերն էին, իսկ այսօր գերված է ավանգարդ իտալուհի Էմմա Դանթեի բեմադրական աշխարհայացքով:

 

1/1
1/1
19 Փետրվար Նոր գույն բերելու ցանկությամբ

Նրա երգեցիկ ունակությունը հայտնաբերել է մորաքույրը՝ անվանի մանկավարժ, ջութակահար Զոյա Պետրոսյանը: Գեղամ Գրիգորյանի դասարանում սովորելը հղկեց նրա բնատուր շնորհը: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում աշխատանքը հնարավորություն տվեց առնչվելու պոեզիայի հետ ու ավելի մտերմանալու կամերային ժանրի հետ: Նրա գրած ռոմանսները հնչում են նրա հեղինակային համերգներին ու հաղթել են միջազգային մրցույթում: Մեր հյուրն օպերային թատրոնի սոպրանո, հեղինակ-կատարող Մայա Աֆրիկյանն է:

1/1
1/1
12 Փետրվար Անսահման ու անծայրածիր ճանապարհին

«Ես այն բախտավորներից եմ, ով ծնվել է հոգևորականի ընտանիքում»,- ասում է մեր հյուրը՝ Տ. Ղևոնդ քհն. Քիրազյանի որդին: Նրա մեներգը հնչել է նրա համար ամենատպավորիչ ելույթի օրը՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասության կարգի ժամանակ: Հայաստանի թատերական, համերգային կյանքի հայտնի անուններից է տենոր Պերճ Քարազյանը:

1/1
1/1
05 Փետրվար Նոր հաջողություններից հետո

Մեներգչուհի, մանկավարժ Ստեֆանի Քոչարյանը ներկայացնում է իր ստեղծագործական գործունեությունը: Թողարկման ընթացքում հնչում են դրվագներ մեր հյուրի համերգային կատարումներից, այդ թվում՝ Կոմիտասի, Պերգոլեզիի և Բախի ստեղծագործություններից:

1/1
1/2
29 Հունվար Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

2016 թվականի քառօրյա պատերազմում մեր հայրենիքի կենդանի վահան դարձավ 19-ամյա սերժանտ Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոսը, «Ոսկե արծիվ» շքանշանի ամենաերիտասարդ կրողը: Նրա սխրանքն ու նահատակությունը նոր ստեղծագործության առիթ են դարձել: Երգի տեքստի հեղինակն Ակսել Բաղումյանն է, երաժշտության հեղինակը՝ Մարգարիտ Սարգսյանը, երգիչը՝ Հայկ Տիգրանյանը:

1/2
2/2
1/1
22 Հունվար Հայ-բրիտանական կամուրջ

Կոմպոզիտոր Արփինե Կալինինայի ստեղծագործական ու կատարողական նախաձեռնությունները խորքային կարևոր քայլեր են, որոնց արդյունքում գոյանում է տարբեր սերունդների, երաժիշտների ու երկրների երկխոսություն: 2015 և 2017 թվականներին այդպիսի կամուրջի արդյունքում բրիտանական կոմպոզիտորական պատմության մեջ հայ բանաստեղծների տեքստերով ստեղծվել է երկու երաժշտական գործ:

1/1
1/3
08 Հունվար Մեծերի Նոր տարին

Համաձայն կլինեք, եթե ասեմ, որ տոնական օրերի ամենաջերմ պահերն այն են, երբ սեղանի շուրջ զրուցում ենք տան, գերդաստանի մեծի հետ: Մեր եթերային տոնական սեղանը այդպիսի մի հանդիպում դարձավ: 2018-ի առաջին թողարկմանը Ամանորի ու Սուրբ Ծննդյան ավանդությունների ու հիշողությունների մասին են խոսում Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանների աշխատակիցները, Ղազարոս Սարյանի կրտսեր դուստրը  և հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ավագ սերնդի ներկայացուցիչներից Վլադիլեն Բալյանն ու Գեղունի Չթչյանը:

 

1/3
2/3
3/3
1/1
25 Դեկտեմբեր Անմահ դասականի տունը

Հոբելյանական տարում հրատարակվելէ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի առաջին տարեգիրքը: Զրույցի ընթացքում ներկայացվում են 50-ամյա թանգարանի ու 2017-ի պատմության մի քանի հիշարժան դրվագներ: «Շնորհակալ ենք Սպենդիարյանին, որ հնարավորություն է տվել նրա լուսավոր աշխարհի ու միջավայրի մեջ գտնվել»,-խոստովանում է մեզ հյուրընկալած տնօրենը՝ Մարինե Օթարյանը:

1/1
1/1
18 Դեկտեմբեր Հայկական վիոլայի համար

Artconcept միջազգային ընկերակցությունը ստեղծած և ապրեցնող երիտասարդ երաժիշտներ Արսեն Բաբաջանյանը, Արմեն Մանասյանը, Շուշան Հյուսնունցը պարբերաբար ներկայացնում են կոմպոզիտորական, կատարողական, գիտական նորագույն գաղափարներ: Մյունխենից ու Բեռլինից հետո Երևանում կայացավ արտերկրում սովորող այս երիտասարդների ստեղծած հերթական ծրագիրը, որի ընթացքում  ներկայացվեցին հայ և գերմանացի կոմպոզիտորների՝ հայկական վիոլայի համար գրված ստեղծագործություններ: «Հայկական վիոլա» նախագծի գլխավոր հերոսը կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի միակ կատարող Գրիգոր Առաքելյանն է: «Կան գործեր, որտեղ ըմբռնում եմ հեղինակի միտքը, կան գործեր, որոնք խոսում են ինձ հետ»,- նշում է մեր հյուրը:

 

1/1
1/1
11 Դեկտեմբեր Աշխարհին նայելու նոր հայացքը

2012 թվականից Հայաստանի մշակույթը արտասահմանյան բեմերում ներկայանում է նաև «Նաղաշի» ուժերով, որում հայկական հոգին հանդիպում է աշխարհի ռիթմերին: Այսպիսի համադրությունը լսել ու ապրեցնում է «Նաղաշի» հիմնադիր՝ ամերիկահայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Ջոն Հոդյանը: Անսամբլի կազմում են մեներգիչներ Հասմիկ Բաղդասարյանը, Տաթևիկ Մովսեսյանը, Արփինե Տեր-Պետրոսյանը և դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ուդահար Արամայիս Նիկողոսյանը, դհոլահար Տիգրան Հովհաննիսյանը:

 

1/1
1/1
04 Դեկտեմբեր Անցյալի ու ապագայի Գորանին

Երաժշտագետ-բանահավաք, Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը «Գորանի» անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Նրա հետ զրույցի ընթացքում հնչում են Տարոնի «Գորանի», պարսկահայոց «Կյաջլան» և «Ել, ել» երգերը, նույն շրջանի կատակերգ «Էկան, ասին»-ը, «Աճմամ ու Շամամե»-ն,  Երզնկայի «Ուսկի կուգաս» և «Կյոմրուգին պատը պլեր է» երգերը, Բյութանիայի Բարեկենդանի երգերի շարան «Աս տարի, տարի»-ն և «Ճատ մանանա», «Մամոգ, մամոգ» պարերգերը:

 

1/1
1/1
27 Նոյեմբեր Գեղեցիկ հնչողությամբ Մեդեան

Թավջութակի հայ կատարողական արվեստի դասական Մեդեա Աբրահամյանի համար 2017 թվականը հոբելյանական է: Արևելագետ Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» խորագրով նոր հրատարակությունը եզակի հուշարձան է թագուհու պատվին:

 

1/1
1/1
20 Նոյեմբեր «Պոետների ծոցի» առաջին փառատոնը

Ալտահար Մաքսիմ Նովիկովը կատարողական գործունեությամբ միմյանց է կապում Հայաստանի ու արտասահմանյան շատ երկրների մշակութային իրադարձություններ: Նրա և դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի նախաձեռնությամբ 2017 թվականի օգոստոսին իտալական Լիգուրիա շրջանի Լերիչի բնակավայրում ստեղծված «Ծոցի հնչյուններ» («Suoni dal Golfo») փառատոնը այդպիսի հեռանկարներից մեկն է: Զրույցի ընթացքում մեր հյուրը ներկայացնում է իտալական տպավորությունները և սեփական ստեղծագործական կյանքի նորությունները:

 

1/1
1/1
13 Նոյեմբեր Խմբերգային արվեստի հայկական ֆենոմենը

2017 թվականի հոկտեմբերի 5-15-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հյուրախաղերով Իսրայելում էր: Սա նրանց մշակութային դիվանագիտության հերթական քայլն էր: Ավետյաց երկրում նրանք ստացան «Հայաստանի ապագան» բնորոշումը և անցան խորհրդանշական ու նվիրական վայրերով:

 

1/1
1/1
06 Նոյեմբեր Հազարներից քեզ եմ սիրել, «Հովեր»

Նրանք երգչախմբային արժանապատիվ միջավայր ու եզակի կենսագրությամբ պատմություն են ստեղծում: «Հովերի» այսօրվա հասունությունը ինձ համար ամենաթանկն է»,-  խոստովանում է Սոնա Հովհաննիսյանը: 25-ամյա «Հովեր» երգչախմբի հոբելյանական երեկոյին հաջորդած զրույցը համերգից եղած ապրումների մասին է: Թողարկման մեջ ընդգրկված են դիրիժոր Կարեն Դուրգարյանի, Վահագն Հայրապետյանի տրիոյի, հրավիրյալ երաժիշտների ու երգչախմբի մենակատարների մասնակցությամբ համերգի առանձին հատվածներ:

 

1/1
1/1
30 Հոկտեմբեր Նա գիտի մեղեդի ստեղծել կամ հազարան Բալյանը

Վլադիլեն Բալյանի ծննդյան 90-ամյակի առթիվ մեր հյուրը դարձավ հոբելյարը` տաղանդավոր երաժիշտն ու տաղանդավոր կազմակերպիչը: Լենինականի երաժշտական ուսումնարանի տնօրեն, Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության առաջին գլխավոր խմբագիր, համերգային կազմակերպության` Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար, Հայֆիլհարմոնիայի տնօրեն ու Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն… Իսկ իր կյանքի ամենագլխավոր գործը համարում է իր իսկ գաղափարի` Մարտիրոս Սարյանի «Հայաստան» վիտրաժի ստեղծման իրականացումը:

1/1
1/1
23 Հոկտեմբեր Մարդ, որն ամեն ինչ լսում է (մաս Բ)

Վաչե Շարաֆյանն ասում է, որ իր արվեստի մեջ կա Արևելք-Արևմուտքի խոր դիսոնանսի լուծումը: Կոմպոզիտորական իր աշխարհընկալման մասին մեր հյուրը նաև այսպիսի խոստովանություն է անում. «Մենք միայն այսօրվա մենքը չենք: Մենք նաև անցյալն ենք: Սա զգալով՝ դու տեսնում ես նաև ու փորձում դեր ունենալ քո ժամանակի մեջ, որպեսզի այն փոխվի դեպի ավելի լավ կողմը: Հետևաբար, դու պատասխանատվություն ես կրում»: Թողարկման առանցքային թեման «Աղետ» միջազգային նախագծի համար գրված Surgite Gloriae («Զարթիք, փառք իմ») ստեղծագործությունն է:

 

1/1
1/1
16 Հոկտեմբեր Մարդ, որն ամեն ինչ լսում է (մաս Ա)

«Կա երաժշտություն, որի միջոցով ամեն մի կատարող կարողանում է արտահայտել ինքն իրեն: Երաժշտությունը երաժշտություն է, երբ իրապես տալիս է այդ հնարավորությունը»,-բացատրում է մեր հյուրը, որի գործերը վերջին տարիներին շարունակում են հնչել հայ և համաշխարհային երաժշտարվեստի պատասխանատու բեմերից: Վաչե Շարաֆյանի հետ զրույցում անդրադառնում ենք Թավջութակի և նվագախմբի թիվ 2 կոնցերտին, «Պեպո» ներկայացման համար գրված երաժշտությանը:

1/1
1/1
09 Հոկտեմբեր Հոբելյանական նվեր

ՙՄենք մեր մեջ շերտերով կրում ենք մեր մշակույթը, և մի օր մի ստեղծագործողի շնորհիվ կրկին անգամ այն ելնում է՚: Այսպես է մեր հյուրը բացատրում Հարություն Դելլալյանի ստեղծագործության ուժը: Կոմպոզիտորի դուստրը վստահ է, որ իր հայրը հաղթել է ժամանակին և նա է թելադրում ինչ անել: Սան Կառլոյի ազգային թատրոնի նվագախմբի մենակատար, Դելլալյան տրիոյի ջութակահար Նարինե Դելլալյանի հետ հանդիպման առիթը Հարություն Դելլալյանի 5 կամերային գործերի հրատարակումն է:

1/1
1/1
02 Հոկտեմբեր Փաստում է «Տկզարը»

2017 թվականին լույս է  տեսել Կարլեն Միրզոյանի «Անդրադարձ հայ ազգային նվագարանների պատմափաստագրությանը և «Տկզար» համույթի գործունեությանը» խորագրով աշխատությունը: Մեր զրույցի թեման գիրքն է, հերոսը՝ հեղինակը՝ հայ ազգային երաժշտության արվեստում կատարողի, ուսումնասիրողի, մանկավարժի կենսագրություն ունեցող հայորդին:

 

1/1
1/1
25 Սեպտեմբեր Հախնազարյան ավագը

Սուրեն Հախնազարյանը կրում է քսաներորդ դարի ջութակի ամենավառ դպրոցի չափազանց կենսունակ գենը, որը շարունակվում է նրա ընտանիքում և ուղղորդում աշակերտներին: Այսօր նա մանկավարժական արվեստի դասականներից է, որի ներկայությունն անպակաս է հայրենիքից մինչև Հեռավոր Արևելք: Նրա անունը հայ երաժշտական մշակույթի համար բարձր, ազնվական արվեստի հոմանիշ է: Զրույցի ընթացքում կհնչեն հատվածներ Գրաժինա Բացևիչի, Կարմելա Ցեպկոլենկոյի ստեղծագործություններից, Կոմիտաս-Ասլամազյանի «Ալ այլուղս», «Քելեր ցոլեր» մանրանվագները, Դմիտրի Շոստակովիչի Յոթերորդ կվարտետի երկրորդ մասը և Յոզեֆ Հայդնի Սոլ մաժոր կվարտետի Մենուետը:

 

1/1
1/6
18 Սեպտեմբեր Հաղարծնի շաբաթի երեկոները (մաս Բ)

Այնտեղ երգեցին նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներն» ու «Տավուշի դեսպանները»: Այնտեղ հնչեցին նաև հայկական ջազն ու հայ կոմպոզիտորների դասական դարձած էստրադային կատարումները: Լսեք ամառային Հայաստանի հոգևոր-մշակութային գլխավոր փառատոնի անդրադարձի եզրափակիչ մասը: 

 

1/6
2/6
3/6
4/6
5/6
6/6
1/1
11 Սեպտեմբեր Կոմիտասից մինչև Պուչինի՝ սիրով

Իրինա Զաքյանի ձայնը հնչում է մեր մշակութային կյանքի գլխավոր համերգներին ու արտերկրի բեմերի ազդեցիկ իրադարձություններին: Նա ասում է, որ երբեք մտքով չի անցել երգչուհի դառնալ: «Երբ հոգևոր գործեր եմ կատարում, շատ լավ եմ զգում և չեմ ուզում աշխարհիկը երգել»,- խոստովանում է մեր հյուրը:

1/1
Էջ 1 2 3 4 5 6 7
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49