Շաբաթ - 17։00
Դարերի ընթացքում հայկական վանքերը մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Այս սրբավայրերը հայտնի են որպես ոչ միայն աղոթքի, այլև գիտության ու գրչության կենտրոններ, որտեղ գրվել և հետագա սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական երկեր: Եկեղեցական համալիրներից շատերը հայ հին ու միջնադարյան ճարտարապետության հոյակերտ ու անկրկնելի նմուշներ են:

Գնդեվանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում: Ըստ տեղեկությունների` Գնդեվանքը հիմնադրվել է 10-րդ դարում Սյունյաց Սոփիա իշխանուհու կողմից:

Ծիծեռնավանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեջք գավառում, այժմ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Ծիծեռնավանքը դասվում է 13-րդ դարի Սյունյաց նշանավոր վանքերի թվին:

Կիրանց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Ոսկեպար գետակի վտակ Կումենի ձախ աձին, գեղատեսիլ անտառապատ հարթավայրում: Կիրանց վանքի համալիրը հիմնադրվել է 13-րդ դարում:

Էջմիածնի Մայր տաճարը Ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնն է: Ագաթանգեղոսի վկայությամբ` այն հիմնադրել է սբ Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ 3-րդ թագավորի օժանդակությամբ, 302-303 թվականներին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում՝ արքունի ապարանքի մոտ:

Քոբայրավանքը կամ Քոբայրի վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին: Քոբայրավանքը եղել է հյուսիսային Հայաստանի գրչության, հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն:

Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգում՝ Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտակայքում (այսօր՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջան)։ Վանքը հիմնադրվել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետի կողմից 1381-ին։

Տեկորի Սուրբ Երրորդություն վանքը կամ Տեկորի տաճարը գտնվել է Անիից 20 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի վտակ Տեկորի աջ ափին: Ըստ շինարարական արձանագրության՝ Տեկորի Սուրբ Երրորդություն վանքի եկեղեցին 5-րդ դարի վերջին քառորդում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը:

Խոր Վիրապի վանքը (նաեւ՝ Խոր Վիրապ կամ Վիրապ) գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ ափին, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի լանջին, այժմ՝ ՀՀ-ի Լուսառատ գիւղից հարաւ-արևմուտք: Այս վանքը հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Խոր Վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի կրոնական, կրթական, մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ: