Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդումը հակիրճ ուրվագծում է իտալական երաժշտարվեստի անցած պատմական ուղու շրջափուլերը, ներկայացնում դասական երաժշտության վրա դրա ունեցած կանխորոշիչ ազդեցությունը:



Հաղորդումը նվիրված է դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեորգի Սարաջյանի բազմաբեղուն գործունեությանը:



Հաղորդման հեղինակն ուրվագծում է կոմպոզիտորի ստեղծագործական դիմագիծը, վերլուծում նրա հոգեկերտվածքը, ստեղծագործական մեթոդը, արտահայտչամիջոցները, լուսաբանում նրա առաքելությունը։



Հաղորդման մեջ համակողմանի և մանրակրկիտ վերլուծվում են այս ստեղծագործության ձևը և բովանդակությունը: Այն դիտվում է նաև թվերի խորհուրդի և «ոսկե հատման» կանոնի տեսանկյունից:



Հաղորդումը նվիրված է հունգարացի մեծանուն ջութակահար Յոժեֆ Սիգետիի արվեստին: «Հիշում եմ այն ցնցող տպավորությունը, որ ստացա Սիգետիի նվագից»,— ասել է Արամ Խաչատրյանը։



Հաղորդումը ներկայացնում է «Հեբրիդներ»-ը որպես կոմպոզիտորի՝ Շոտլանդիա կատարած ճամփորդության տպավորությունների բուռն արձագանք և մի գլուխգործոց, որի դիմաց մեծն Բրամսը պատրաստ էր տալու իր ամբողջ ստեղծագործական ժառանգությունը:



Հաղորդման մեջ Շոպենի 15-րդ դաշնամուրային պրելյուդի հիման վրա արծարծվում է ծրագրային երաժշտության բովանդակության, զուգորդական կապերի մեկնաբանության խնդիրների լայն շրջանակ:



Հաղորդումը ներկայացնում է Բրամսի 1-ն կոնցերտը որպես «թաքնված սիմֆոնիա» (Շումանի բնորոշմամբ), որտեղ լսվում են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի հեռավոր արձագանքները:



«Այնտեղ, ուր վերջանում է մեր երևակայությունը, սկսվում է Պագանինին» (Ջակոմո Մայերբեր): Հաղորդումը լույս է սփռում Պագանինիի արվեստի ուժի առեղծվածի վրա, որը բնորոշելու համար Գյոթեն առաջին անգամ կիրառել է «դեմոնիզմ» եզրույթը:



Այսպես են անվանում Բեթհովենի 5-րդ կոնցերտը դաշնամուրի և նմագախմբի համար՝ նկատի ունենալով նրա մեծակերտությունը, վեհությունը, հաղթական պաթոսը: Հաղորդումը սկսվում է պատմական էքսկուրսով, այնուհետև ներկայացնում կոնցերտի կառուցվածքի և բովանդակության վերլուծությունը:



Հաղորդումը ներկայացնում է «ավթենտիկ կատարողականության» ջատագովներին, ովքեր, կիրառելով հնագույն նվագարանները հին ոճով, ձևով ու այլ ավանդույթներով, փորձում են վերարտադրել անցյալի երաժշտությունն այնպես, ինչպես այն հնչել է նախկինում:



Հաղորդման 1-ին մասում ներկայացվում է գերմանացի դիրիժորի «Խոհեր հնագույն երաժշտության կատարման մասին» հոդվածը, որում նա իր թերահավատությունն է հայտնում և հիմնավորում անցյալի երաժշտության իսկական, նույնական, «վավերագրական» վերարտադրման հավաստիության վերաբերյալ:



Այս մասը ներկայացնում է Խաչատրյանի գլուխգործոցը՝ Ջութակի և նվագախմբի կոնցերտը՝ վերլուծելով դրա ձևն ու բովանդակությունը, որում շողշողում է հայ ժողովրդի հոգու պատկերը՝ էպիկական ուժը, կենսասիրությունը:



Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի արվեստի հաղթանակը արվեստագետին կաշկանդող խորհրդային գաղափարախոսության և, առհասարակ, համաշխարհային Չարի հանդեպ:



Հաղորդումը լուսաբանում է Բախի վեց ֆուգաների` Մոցարտի փոխադրումները լարային քառյակի համար, որոնց Մոցարտը կցել է նաև ադաջոներ:



Հաղորդումը նվիրված է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանին: Այն ներկայացնում է երգչուհու այն կերպարը, որն ուրվագծված է Դանիել Երաժիշտի հուշերում:



«Աստեղային կվարտետ»: Հաղորդումը ներկայացնում է Բեթհովենի 8-րդ կվարտետի ձևի, բովանդակության վերլուծությունը, լուսաբանում բնության արտացոլքը երաժշտության հայելում:



«Վերևում աստեղազարդ երկինքն է»: Հաղորդումը լուսաբանում է բնության և արվեստի ներդաշնակության խնդիրները:



Հաղորդումը նվիրված է Կոմիտասի անվան ազգային քառյակի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադևոսյանի արվեստին:



Հաղորդումը բնութագրում է Բրամսի ստեղծագործական դիմագիծը և նրա արվեստի առանձնահատկությունները:



Հաղորդման 2-րդ մասը ներկայացնում է Կոմիտասի ուսումնառության տարիները Բեռլինում, նրա մասնակցությունը Միջազգային երաժշտական ընկերության աշխատանքներին և հյուրախաղերին:



Հաղորդման առաջին մասում Կոմիտասը հառնում է որպես երգիչ, խմբավար, ազգագրագետ, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:



Հաղորդումը ներկայացնում է Հայդնի «Մեր խաչված Փրկչի վերջին յոթ խոսքերը» ստեղծագործության կառուցվածքը և զուգահեռներ անցկացնում տարբեր ժամանակների կոմպոզիտորների համանուն գործերի միջև:



Հաղորդումն անդրադառնում է «Ավե Մարիա» երգի ժանրի սկզբնավորմանը, զարգացմանը և կիրառմանը՝ տարբեր կոմպոզիտորների արվեստում:

