Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդումը նվիրված է Առնոլդ Բյոկլինի «Մեռյալների կղզին» նկարի հիման վրա գրված երկու ստեղծագործության՝ Ռախմանինովի սիմֆոնիկ պոեմին և Կոստան Զարյանի բանաստեղծական շարքին:



Հաղորդումը լուսաբանում է նորարարական կոնցերտի ձևը և բովանդակությունը, զուգահեռներ անցկացնում հեղինակի այլ գործերի հետ:



Հաղորդումը նվիրված է կոնցերտի ժանրի ծագումնաբանությանը, և որպես կատարելատիպ ներկայացվում է Բեթհովենի դաշնամուրային 3-րդ կոնցերտը:



Հաղորդման մեջ զուգահեռ է անցկացվում Գրիգոր Նարեկացու և Յոհան Սեբաստիան Բախի արվեստի, աշխարհայացքի, իդեալների միջև, և փորձ արվում գտնելու թեպետ հեռավոր, բայց ընդհանուր եզրեր, սկզբունքներ:



Հաղորդումը նվիրված է Վիվալդիի «Տարվա եղանակները» կոնցերտների շարքին: Հեղինակն անդրադառնում է մարդու և բնության «երկխոսությանը» և դրա արտացոլմանը երաժշտության մեջ:



Հաղորդումը ներկայացնում է Իգոր Ստրավինսկու ջութակի կոնցերտի ստեղծման պատմությունը, պրեմիերան, կոնցերտի բնութագրությունը Ստրավինսկու կողմից, երաժշտության պլաստիկ բնույթը:



Հաղորդումը ներկայացնում է Յոհան Սեբաստիան Բախի զավեշտական «Սուրճի կանտատը», որն ի դեմս մեկ ընտանիքի արտացոլում է Եվրոպա ներմուծված այդ ըմպելիքի շուրջ ծագած տարաձայնությունները:



Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի կենսագրությունը և ստեղծագործությունը 20-րդ դարի երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում:



Հաղորդումը նվիրված է Մակար Եկմալյանի կյանքին և ստեղծագործությանը, հոգևոր երաժշտության մեջ նրա ներդրմանը:



Հաղորդումը նվիրված է գերմանական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Հայնրիխ Շյուտցի կյանքին և ստեղծագործությանը:



Հաղորդումը ներկայացնում է Գեորգ Ֆիլիպ Տելեմանի ստեղծագործական դիմանկարը, նրա նորարարությունները և ներդրումը երաժշտարվեստում:



Հաղորդումը նվիրված է Յոհան Սեբաստիան Բախի աստվածաշունչ արվեստի՝ որպես մարդկային ոգեկանության բարձրագույն դրսևորման առաքելությանը:



Հաղորդման մեջ համադրվում են տարբեր կոմպոզիտորների՝ Հիսուսի կոչի խոսքերով ստեղծված երկերը:



Հասուն շրջանի Բեթհովենյան արվեստի ալեկոծ ծովի համապատկերում առաջին երկու կոնցերտները դիտվում են որպես լուսավոր, խաղաղ, գողտրիկ հանգրվաններ: Երկրորդ կոնցերտը ստեղծուել է առաջին կոնցերտից շուտ եւ կաշկանդված է ավանդույթներով:



Դաշնամուր նվագելը պատանի Բեթհովենին քիչ էր հետաքրքրում: Բայց իր ուսուցիչ Նեֆեին հաջողվեց արթնացնել ապագաի մեծագույն երաժշտի կատարողական հանճարը: Շուտով Բեթհովենն արժանացավ անգերազանցելի իմպրովիզատորի փառքի: Նա միաժամանակ կոմպոզիտոր էր եւ մեկնաբան: Ավելի ուշ այս ուղին նրան բերեց դաշնամուրային առաջին կոնցերտին, որտեղ արտացոլվեց 25-ամյա կոմպոզիտորի նոր հզոր հանճարը:



Հաղորդումը նվիրված է Արամ Խաչատրյանի պատմական առաքելությանը, այն է՝ Արևելքի և Արևմուտքի երաժշտական մշակույթի ներդաշնակմանը:



Հաղորդումը անդրադառնում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը:



Հաղորդումն ուրվագծում է Կոմիտասի կյանքի և ստեղծագործության ուղին, նրա առաքելությունը հայ ազգային երաժշտության բյուրեղացման և հաստատման գործում:



Հաղորդման ընթացքում վերլուծվում է Սիրիլ Սկոտի համանուն դաշնամուրային պիեսը, ներկայացվում են բնօրինակը և փոխադրությունը ջութակի և դաշնամուրի համար:



Հաղորդման ընթացքում ուրվագծվում է ջութակահար Ռուբեն Ահարոնյանի՝ որպես մարդու և արվեստագետի, կերպարը:



Հաղորդման հեղինակը վերլուծում, հիմնավորում և առաջարկում է Խորհրդային Հայաստանի՝ Արամ Խաչատրյանի հեղինակած օրհներգը վերականգնել՝ անշուշտ նորացված բանաստեղծական տեքստով:



Հաղորդման մեջ զուգահեռներ են անցկացվում տարբեր կոմպոզիտորների կողմից Գյոթեի «Վարդը» բանաստեղծության հիման վրա գրված երգերի, մեկնաբանությունների միջև:



Հաղորդման 2-րդ մասը ներկայացնում է Ա. Սպենդիարյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի և այլոց մոտեցումները աշուղական երգի մեկնաբանման, մշակման խնդրին:



Հաղորդման 1-ին մասը ներկայացնում է աշուղական երգի բազմաձայնման առաջին քայլերը և ներմուծումը հայ կոմպոզիտորների արվեստ:

