Շաբաթ - 12:00
Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Հաղորդումը ներկայացնում է Դավթի 50(51)-րդ սաղմոսի արձագանքը Մաշտոցի շարականներում, Գրեգորիո Ալլեգրիի, Մոցարտի և այլոց արվեստում:



Նշանավոր գերմանացի երգեհոնահար Հելմուտ Վալխայի կյանքը ոգու հաղթանակն է նյութի հանդեպ: Կուրանալուց առաջ անգիր էր սովորում ու հիշողության մեջ կուտակում Բախի ստեղծագործությունները: Այդ կերպ Հելմուտ Վալխան փորձում էր պահել մայր մտնող արևը: Հաղորդումն անդրադառնում է երաժշտի կյանքին:



Հաղորդումը նվիրված է գերմանական լուսավորչության ռահվիրա, երաժշտարվեստը ժողովրդայնացնելու և ավելի մատչելի դարձնելու հավատամքով լեցուն կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը:



Հաղորդման ընթացքում զուգահեռներ են անցկացվում Բրամսի ստեղծագործությունների տարբեր մեկնաբանությունների միջև:



Հաղորդումը նվիրված է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի կյանքին և ստեղծագործությանը:



Հաղորդման ընթացքում ներկայացվում են Բախի ստեղծագործությունների տեմպային տարբեր մեկնաբանությունները` Ռիխտերի, Գուլդի, Ֆիշերի, Ֆայնբերգի և Վանդա Լանդովսկայի կողմից:



Հաղորդման ընթացքում զուգահեռներ են անցկացվում Բախի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի և Սայաթ-Նովայի երկերի տարբեր մշակումների և կատարումների միջև:



Հաղորդման առաջին մասը նվիրված է Բախի դաշնամուրային առաջին կոնցերտի հակոտնյա մեկնաբանություններին` Էդվին Ֆիշերի և Գլեն Գուլդի կողմից:



Հաղորդումը լուսաբանում է Շեսքսպիրի «Համլետ» ողբերգության յուրահատկությունը և արտացոլումը Չայկովսկու համանուն նախերգանքում:



Հաղորդումը նվիրված է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնի այն երգերին, որոնք գրված են նշանավոր էքսպրեսիոնիստ բանաստեղծ Գեորգ Թրակլի խոսքերով։



Հաղորդումը լուսաբանում է Սայաթ-Նովայի արվեստի ազդեցությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա:



Հաղորդումը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի 8-րդ լարային կվարտետին և Առնոլդ Շյոնբերգի «Վարշավայի գետտոյից փրկվածը» կանտատային:



Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բացման արարողությունը, ժյուրիի անդամներին, հյուրերին և հնարավորություն ընձեռում լսելու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ժյուրիի դիրիժոր-անդամների և Երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

