Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 11:00
Շաբաթ 16:00
Բնանկարի հայ վարպետները
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Հեղինակ` Ինեսսա Խաչատրյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ

Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:

Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Բաժանորդագրվել
1/1
04 Հունվար Պյոտր Իլյիչ Չայկովսկի, «Շչելկունչիկ»

Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի դիպաշարը փոխառված է Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթ-վիպակից: Բալետի լիբրետոյի հիմքում, սակայն, Ալեքսանդր Դյումա-հոր «Շչելկունչիկի պատմությունը» հեքիաթի 1844 թվականի փոխադրությունն է, որը «Թատերական հանրագիտարանում» սխալմամբ վերագրվել է Ալեքսանդր Դյումա-որդուն: Չայկովսկին բալետի վրա աշխատել է հանրաճանաչ բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Բալետի  պրեմիերան տեղի է ունեցել 1892 թվականի դեկտեմբերի 6-ին Մարիինյան թատրոնում՝ «Իոլանտա» օպերայի հետ մեկտեղ:

  • Հաղորդման առաջին մասում կունկնդրեք բալետի առաջին գործողությունը, երկրորդում՝ երկրորդ։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
23 Նոյեմբեր Մանուել դը Ֆալա, «Կարճ կյանք» օպերա

Սա իսպանացի կոմպոզիտոր Ֆալայի առաջին օպերան է: Նա այն գրել է 1904 թվականի օգոստոսից մինչև 1905 թվականի մարտը:
«Կարճ կյանք» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1913 թվականին ապրիլի 1-ին Նիցցայում, ֆրանսերեն թարգմանությամբ:

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
26 Հոկտեմբեր Ռիխարդ Շտրաուս, «Սալոմե» օպերա

1893 թվականին, Գուստավ Ֆլոբերի «Հերովդիա» վիպակով ներշնչված, իռլանդացի գրող հանրաճանաչ դերասանուհի Սառա Բերնարի համար Օսկար Ուայլդը գրում է մեկ գործողությամբ «Սալոմե» ողբերգությունը: Այն մեծ հաջողությամբ բեմադրվում է Եվրոպայի թատրոններում ու լայնորեն տարածվում: Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսն այս ողբերգությունն առաջին անգամ դիտել է Բեռլինում 1903 թվականին:
Արտասովոր Արևելքը, Հերովդեսը՝ որպես պատմական անձ, Սալոմեի հրեշավոր, անբարո կերպարի հակադրությունը Հովհաննես Մկրտչի՝ նույն ինքը ողբերգության հերոս Իոկանաանի առաքինությանն ու աստվածպաշտությանը, ներշնչում են Շտրաուսին այս գործի հիման վրա օպերա գրել:

 

1/1
1/1
28 Սեպտեմբեր Ժորժ Բիզե, «Մարգարիտ որոնողները» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի այս օպերայի լիբրետտոյի հեղինակներն են Էժեն Կորմոնն ու Միշել Կարեն։ «Մարգարիտ որոնողներն» առաջին անգամ ներկայացվել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի Լիրիկական թատրոնում։ Երիտասարդ կոմպոզիտորին, որն այդ ժամանակ դեռ 25 տարին չէր բոլորել, բուռն ծափահարում էին. հանդիսատեսը, բացի երգիչներից, բեմ էր հրավիրել նաև Բիզեին։
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
24 Օգոստոս Հեկտոր Բեռլիոզ, «Բենվենուտո Չելլինի» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտոր Բեռլիոզի այս օպերայի լիբրետոյի հեղինակներն են Լեոն դը Վային և Անրի Օգյուստ Բարբիեն: Օպերայի հիմքում դրվագներ են իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ Բենվենուտո Չելլինիի կյանքից՝ ըստ նրա «Հիշողությունների»:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
03 Օգոստոս Ժան Ֆիլիպ Ռամո․ «Իպոլիտոս և Արիսիա» օպերա


Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի «Իպոլիտոս և Արիսիա» օպերան ստեղծվել է ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության:
1732 թվականի դեկտեմբերից ոչ ուշ՝ մեկենաս Լը Ռիշ դը լա Պուպլինիորը Ռամոյին ծանոթացնում է աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրենի հետ: Վերջինս հանձն է առնում Ռամոյի համար օպերայի լիբրետո գրել՝ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության հիման վրա:
1733 թվականի հոկտեմբերի 1-ին Փարիզի թագավորական երաժշտության ակադեմիայում (այժմ՝ Փարիզի ազգային օպերային թատրոն) տեղի է ունենում «Իպոլիտոս և Արիսիա» օպերայի առաջնախաղը:
Օպերան բաղկացած է հինգ գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5 , 6
1/1
1/1
08 Հունիս Գասպարե Սպոնտինի, «Վեստալուհի» օպերա

Իտալացի կոմպոզիտորի այս օպերան գրված է ըստ Վիկտոր Ժոզեֆ Էթիեն դը Ժուի և Միշել Դյոլաֆուայի համանուն լիբրետոյի:
«Վեստալուհի» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1807 թվականի դեկտեմբերի 15-ին Փարիզի ազգային օպերային թատրոնում: Ներկայացմանը ներկա էր նաև կայսրուհի Ժոզեֆինը: Թեև այդ շրջանում Ֆրանսիայում միտում կար ազատվելու երաժշտության մեջ իտալական ազդեցությունից, այնուամենայնիվ, հանդիսատեսը Սպոնտինիի օպերան գնահատում է որպես գլուխգործոց:
Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
04 Մայիս Անտոնիո Վիվալդի, «Պատգամախոսը Մեսենիայում» օպերա

Օպերան գրվել է իտալացի բանաստեղծ Ապոստոլո Ձենոյի լիբրետոյի հիման վրա և 1738 թվականին հաջողությամբ ներկայացվել Վենետիկում: Վիվալդիի ընկերների համառության և ջանքերի շնորհիվ 1742 թվականին «Պատգամախոսը Մեսենիայում» օպերան ներկայացվում է նաև Վիեննայում:
Վիվալդիի օպերայի վիեննական ներկայացման լիբրետոն նախկինում կորած էր համարվում, սակայն վերջերս հայտնաբերվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, և դրա հիման վրա էլ օպերան վերականգնվել է: Այս դժվար և պատասխանատու աշխատանքը հանձն է առել կատարել իտալացի ջութակահար և դիրիժոր Ֆաբիո Բիոնդին: Օպերայի կորսված հատվածները նա համալրել է «պաստիչիո» (pasticcio) կոչված տեխնիկայի միջոցով:

Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացվում են հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
23 Մարտ Լյուդվիգ Մինկուս, «Բայադերկա» բալետ

1876 թվականին Մարիուս Պետիպային հրապուրում է «Բայադերկայի» թեմայով բալետ ստեղծելու գաղափարը։ Սերգեյ Խուդեկովը հանձն է առնում գրել բալետի լիբրետոն՝ որպես հիմք օգտագործելով Հին Հնդկաստանի մեծ դրամատուրգներից Կալիդասայի «Շակունտալա կամ մատանիով ճանաչվածը» պիեսը։ Սակայն բալետի դիպաշարի սկզբնաղբյուրը ոչ թե հնագույն հնդկական դրաման է, այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Էռնեստ Ռեյերի «Շակունտալա» բալետը՝ ըստ Թեոֆիլ Գոթիեի սցենարի։
Ավստրիացի կոմպոզիտոր Լյուդվիգ Մինկուսի «Բայադերկա» բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի փետրվարի 4-ին Պետերբուրգի Մեծ թատրոնում։ Այն մեծ հաջողություն է ունեցել և մինչև 1929 թվականը պարբերաբար բեմադրվել  Պետերբուրգի թատրոններում, որից հետո բալետը կարծես մոռացության է մատնվում։ 1941 թվականին բալետմայստեր Վլադիմիր Պոնոմարյովը և երիտասարդ պարուսույց Վախթանգ Չաբուկիանին համատեղ ստեղծում են մոռացված բալետի նոր՝ խմբագրված տարբերակը՝ երեք գործողությամբ։ 1948 թվականին այն որոշ չափով փոփոխվում է և այլևս չի իջնում թատերական բեմահարթակներից։

Բալետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
09 Մարտ Ֆրանչեսկո Չիլեա, «Ադրիանա Լեկուվրոր» օպերա

1849 թվականի ապրիլին Փարիզում մեծ հաջողությամբ բեմադրվեց Էռնեստ Լեգուվեի և Էժեն Սկրիբի «Ադրիանա Լեկուվրոր» հինգ գործողությամբ դրաման։ Հենց այդ երկի սյուժեի հիման վրա էլ Արտուրո Կոլաուտտին գրում է համանուն օպերայի լիբրետոն:
Օպերայի հերոսուհին՝ ֆրանսիական կոմիկական թատրոնի դերասանուհի Ադրիանա Լեկուվրորը, պատմական դեմք է։ Նա ժամանակին հանրաճանաչ է դարձել Ժան Ռասինի ողբերգությունների դերակատարումներով։
«Ադրիանա Լեկուվրոր» օպերան առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1902 թվականի նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո լիրիկո» թատրոնում:

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
29 Դեկտեմբեր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» օպերա

Ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի այս օպերայի դիպաշարի  հիմքում Նիկոլայ Գոգոլի «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» վիպակն է։ Լիբրետոն գրել է ինքը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ Կոմպոզիտորն իր օպերան գրել է հեքիաթի ոճով՝ այն հարստացնելով երևակայական տարրերով, ինչպես  նաև ներառելով լիբրետոյում հեթանոսական հնագույն ասույթներ, որոնցով հարուստ էին ռուսական գեղջկական կենցաղային ծեսերը։
«Սուրբ ծննդյան նախօրեի գիշերն» առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1895 թվականի նոյեմբերի 28-ին Մարիինյան թատրոնում։

Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
03 Նոյեմբեր Վինչենցո Բելլինի, «Նորմա» օպերա

Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Ֆելիչե Ռոմանին՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Լուի Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ մանկասպանություն» ողբերգության։
Բելլինին երաժշտությունն ավարտել է պրեմիերայից 20 օր առաջ: Կոմպոզիտորի պահանջով փորձերը շարունակվել են նաև պրեմիերայի նախօրեին՝ առավոտյան: Այդ իսկ պատճառով բոլոր մեներգիչները չափազանց հոգնած էին և ուժասպառ: Արդյունքում 1831 թվականի դեկտեմբերի 26-ի ներկայացումն անհաջող էր: Բելլինին այն բնութագրել է որպես «իսկական ֆիասկո»: Բայց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հանդիսատեսն արժանվույնս գնահատում է ներկայացումը. բուռն ծափահարում էին անգամ այն տեսարանների ժամանակ, որոնցից հատկապես դժգոհ էին նախորդ երեկոյան: Այդ օրվանից էլ Վինչենցո Բելլինիի «Նորման» սկսում է իր հաղթական երթը համաշխարհային օպերային թատրոններում:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2
1/1
1/1
06 Հոկտեմբեր Ալեքսանդր Գլազունով, «Ռայմոնդա» բալետ

1896 թվականի գարնանը Սանկտ-Պետերբուրգի կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին Գլազունովին պատվիրում է գրել «Ռայմոնդա» բալետի երաժշտությունը: Բալետի սցենարի գաղափարը 19-րդ դարի առաջատար բալետմայստեր Մարիուս Պետիպայինն էր, իսկ լիբրետոն հանձն առավ գրել ռուս գրող Լիդիա Պաշկովան: Բալետի սկզբնախաղը տեղի ունեցավ 1898 թվականի հունվարի 7-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
Բալետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
08 Սեպտեմբեր Անտոնին Լեոպոլդ Դվորժակ, «Ջրահարս» օպերա

Չեխ բանաստեղծ, դրամատուրգ և թատերական գործիչ Յարոսլավ Կվապիլը Կարել Յարոմիր Էրբենի և Բոժենա Նեմցովայի հեքիաթների հիման վրա ստեղծում է «Ջրահարսի» լիբրետոն: Ամենահաղթ սիրո մասին այս հուզիչ պատմությունն իսկույն գրավում է չեխ կոմպոզիտոր Դվորժակի ուշադրությունը, և արդեն 1901 թվականի մարտի 31-ին «Ջրահարս» օպերան ներկայացվում է հանդիսատեսին:

Օպերան բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
04 Օգոստոս Պրոկոֆև Սերգեյ. «Սեր առ երեք նարինջ»

Հաղորդումը ներկայացնում է Սերգեյ Պրոկոֆևի «Սեր առ երեք նարինջ» օպերան: Լիբրետոն գրել է Սերգեյ Պրոկոֆևն ըստ իտալացի թատերգակ Կարլո Գոցցիի համանուն դրամատիկական հեքիաթի: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1921 թվականի դեկտեմբերի 30-ին Չիկագոյում, ֆրանսերեն լեզվով:

 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
14 Հուլիս Ումբերտո Մենոտտի Մարիա Ջորդանո, «Անդրե Շենիե» օպերա

Լիբրետոյի հեղինակն է Լուիջի Իլլիկան: Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 28-ին:
Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է: Շենիեն սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան ու ահաբեկչությունը, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիերին: 
Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձել է փախչել Փարիզից, բայց ձերբակալվել է: Բանտում անցկացրած 140 օրերին էլ Անդրե Շենիեն գրել է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:
1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:
«Անդրե Շենիե» օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
07 Հուլիս Մոդեստ Մուսորգսկի, «Բորիս Գոդունով» օպերա

Լիբրետոն գրված է Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության սյուժեի հիման վրա, սակայն կոմպոզիտորն օգտվել է նաև մի շարք պատմագիտական հոդվածներից և Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» աշխատությունից:
Մուսորգսկին օպերայի առաջին խմբագրումն ավարտին հասցրել է 1869 թվականին, իսկ երկրորդը՝ 1872-ին։ 
Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1874 թ. հունվարի 27-ին Սանկտ- Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
«Բորիս Գոդունով»  օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
09 Հունիս Ալեքսանդր Դարգոմիժսկի, «Ջրահարս»

Հաղորդումը ներկայացնում է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Դարգոմիժսկու (1813-1869) «Ջրահարս» օպերան՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն անավարտ դրամայի: 

/
Մաս -
1 , 2 , 3 , 4
1/1
1/1
02 Հունիս Ժակ Օֆենբախ, «Չքնաղ Հեղինե» օպերետ

1864 թվականի սկզբին ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆենբախն իր նոր օպերետի համար սյուժե փնտրելիս ընտրում է հին հույն բանաստեղծ Հոմերոսի «Իլիական» էպիկական պոեմը: Լիբրետոն գրում են Անրի Մեյլակն ու Լյուդովիկ Ալևին: 
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1864 թվականի դեկտեմբերի 17-ին Փարիզում:
«Չքնաղ Հեղինե» օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
26 Մայիս Պ. Չայկովսկի, «Պիկովայա դամա»

Հաղորդաշարի հերթական թողարկումը հրավիրում է ունկնդրել Պեոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերան ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի: 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
12 Մայիս Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե, «Դոն Կիխոտ» օպերա

Ֆրանսիացի կոմպոզիտորի ներշնչանքի աղբյուրը իսպանացի գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի հանրահայտ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպը չէր, այլ նրա ժամանակակցի՝ ֆրանսիացի գրող Ժակ լը Լորենի «Բարձրահասակ ասպետը» (կամ, համաձայն այլ թարգմանությունների, «Թախծոտ ասպետը») պիեսը: Պիեսի հիման վրա լիբրետո է գրել Անրի Կենը, որի հետ Ժյուլ Մասնեն համագործակցում էր 1894 թվականից: 
Մասնեն Դոն Կիխոտի դերերգը հատուկ գրել է ռուս հանրաճանաչ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի համար:
Օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1910 թվականի փետրվարի 19-ին Մոնտե-Կառլոյում:

«Դոն Կիխոտ» օպերան բաղկացած է հինգ գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման հինգ մասերում համապատասխանաբար։

/
Մաս -
1 , 2 , 3 , 4 , 5
1/1
1/1
05 Մայիս Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին» բալետ

Այս սյուժեով բալետ բեմադրելու գաղափարն առաջարկել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին: Նա բալետի լիբրետոն ստեղծել է ժամանակի հայտնի բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Լիբրետոն գրելիս Վսեվոլոժսկին օգտվել է Պերոյի հեքիաթի միայն առաջին մասից: Նա շրջանցել է Ավրորայի, արքայազն Դեզիրեի ու նրա չար խորթ մոր հետագա ճակատագրին վերաբերող երկար հատվածը: Վսեվոլոժսկին ու Պետիպան հեքիաթի սյուժեն չեն փոփոխել: Նրանք փոփոխել են հեքիաթի ոճը՝ բարոյախրատական պատմությունից այն վերածելով հեքիաթային ու շլափայլ ներկայացման: 
Բալետն առաջին անգամ ներկայացվել է 1890 թվականի հունվարի 3-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
«Քնած գեղեցկուհին» բալետը կունկնդրեք Ռուսաստանի ազգային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով)։
Բալետը ներկայացնում ենք երեք գործողությամբ՝ հաղորդման երեք մասերում։

 

/
Մաս -
1 , 2 , 3
1/1
1/1
07 Ապրիլ Սերգեյ Ռախմանինով, «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերա

Այս ստեղծագործությունը բաղկացած է մեկ գործողությունից, նախաբանից ու վերջաբանից:
Օպերայի դիպաշարը հիմնված է Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխք» մասի 5-րդ երգի վրա: Լիբրետոն գրել է Մոդեստ Չայկովսկին: Չնայած անզուգական երաժշտությանը՝ օպերան 1906 թ. պրեմիերայից հետո խաղացանկային չդարձավ: Այն վերաբեմադրվեց 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ դիրիժոր Մարկ Էրմլերի ղեկավարությամբ:

1/1
1/1
17 Մարտ Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, «Աղախին-տիրուհի» օպերա-բուֆֆա

Այս կոմիկական օպերան (իտալերեն՝ օպերա-բուֆֆա) բաղկացած է մեկ գործողությունից: Լիբրետոյի հիմքում, հավանաբար, Յակոպո Նելլիի «Աղախին-տիրուհի» կատակերգությունն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակն է Ջենարո Ֆեդերիկոն:
«Աղախին-տիրուհի» օպերան Պերգոլեզին գրել է որպես 3 գործողությունից բաղկացած «Հպարտ բանտարկյալը» օպերա-շարքի ընդմիջումների միջև ներկայացվող միջնախաղ՝ ինտերմեդիա:
Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1733 թվականի օգոստոսի 28-ին Նեապոլի «Սան Բարտոլոմեո» թատրոնում:

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49