Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Չորեքշաբթի 16:00, 23:00
Հայոց մայրաքաղաքները
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Վարդապետություն ուղղափառ հավատքի
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Անի Փաշայան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի

Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ: 

«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Բաժանորդագրվել
1/1
19 Հունիս Ֆրանց Կաֆկա

Հաղորդումը նվիրված է գերմանալեզու խոշոր արձակագիր Ֆրանց Կաֆկային և հատկապես նրա «Դատավարություն» վեպին, որի մասին ցայսօր գրվել է շուրջ վեց հազար գրականագիտական հոդված: Մոդեռնիզմի հետևորդ Կաֆկան նոր արտահայտչամիջոցներ ավելացրեց արձակի պատումին՝ խորհրդանիշներով և գաղափարական հագեցվածությամբ: 

1/1
1/1
12 Հունիս Ալբերտո Մորավիա

Հաղորդումը նվիրված է իտալացի արձակագիր Ալբերտո Մորավիային, իսկական ազգանունը՝ Պինկերլե:  Նրան գրական հռչակ բերեց հենց առաջին վեպը՝ «Անտարբեր մարդիկ»: «Չոչարա»-ն պատերազմը դատապարտող վեպ է. գրողը Չեզիրայի կերպարով ներկայացնում է իտալացի կնոջ բնավորությունը` մեծ կամքը, դիմացկունությունը, հոգու ամրությունը…  

 

1/1
1/1
05 Հունիս Թոմաս Ման

Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող, վիպագիր, էսսեիստ, գրաքննադատ, նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանին և հատկապես նրա «Կախարդական լեռը» վեպին: Այս վեպն առանձնանում է փիլիսոփայական խոր վերլուծությամբ: «Բուդենբրոկներ»›, «Դոկտոր Ֆաուստուս», «Հովսեփը և նրա եղբայրները» վեպերի հեղինակին խորապես հետաքրքրել են ժողովրդի ազգային ցավն ու ճակատագիրը, մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները, նրա սեփական ժամանակը:

1/1
1/2
29 Մայիս Յոզեֆ Ռոթ

 Հաղորդումը նվիրված է ավստրիացի գրող Յոզեֆ Ռոթին, ով իր ստեղծագործություններում պատկերեց նաև շատ դրվագներ սեփական ճակատագրից: Արձակագիրը տասնվեց վեպ ունի, որոնցից հատկապես ‹‹Ռադեցկու երթը›› նրան գրական հռչակ բերեց: Գրողն այս վեպով հստակ ցույց տվեց, թե որքան տաղտկալի է միօրինակությունը…

1/2
2/2
1/6
22 Մայիս Ռաբինդրանաթ Թագոր

 Հաղորդումը նվիրված է հնդիկ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ, արվեստաբան, նկարիչ, երգահան, դրամատուրգ, նոբելյան մրցանակակիր Ռաբինդրանաթ Թագորին, ով առաջինը հասկացավ Հնդկաստանում, որ արվեստը պիտի սերտորեն կապված լինի ժողովրդի հետ: Բացահայտելով հնդկական ազգային բնավորության կարևորագույն գծերը և ուշադրությունը սևեռելով համազգային խնդիրներին՝ Թագորը ձգտեց բարձրացնել հասարակ մարդուն, ներշնչել ընթերցողին՝ հարգանք և սեր տածելու ժողովրդի հանդեպ, ինչի համար նա ուղիներ փնտրեց իր ստեղծագործություններում, սովորեց ժողովրդական երգեր, պարեր, այսպիսով՝ հմտորեն օգտագործեց ժողովրդական քանքարը:

1/6
2/6
3/6
4/6
5/6
6/6
1/1
15 Մայիս Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Հաղորդումը նվիրված է ամերիկացի գրող, ‹‹Փրկիչը տարեկանի արտում›› վեպի հեղինակ Ջերոմ Դեյվիդ Սելինջերին: Այս վեպում դեռահաս Հոլդենի կերպարի միջոցով նա պատկերեց ամերիկյան աշխարհը, որ նաև ամբողջ աշխարհի մոտավոր նկարագիրն էր: Վեպն ունեցավ չտեսնված հաջողություն՝ հետաքրքրելով աշխարհի տարբեր ծագերում ապրող միլիոնավոր ընթերցողների: Սելինջերը նաև մի շարք ինքնատիպ նորավեպերի և պատմվածքների հեղինակ է: 1965 թվականին Ջերին հեռացավ մարդկանցից՝ բնակվելով մի գողտրիկ գյուղակում: Այստեղ նա ապրեց մինչև իր կյանքի ավարտը՝ 2010 թվականի հունվարի 27-ը…

1/1
1/8
08 Մայիս Միգել դե Ունամունո

Հաղորդումը նվիրված է իսպանացի գրող, ազգությամբ բասկ Միգել դե Ունամունոյին: Նրա ստեղծագործության գլխավոր թեման Իսպանիայի ճակատագիրն է՝ անցյալով և ներկայով: Եվրոպայում ճանաչվեց որպես արձակագիր և բանաստեղծ իր հայրենասիրական-փիլիսոփայական քնարերգությունն ամփոփող ժողովածուներով, վեպերով, վիպակներով, էսսեներով: Հատկապես «Մառախուղը», «Սերը և մանկավարժությունը» վեպերը, ինչպես նաև Դոն Կիխոտին նվիրված էսսեները գրական հռչակ բերեցին մեծ գրողին:

 

1/8
2/8
3/8
4/8
5/8
6/8
7/8
8/8
1/1
01 Մայիս Թեոդոր Դրայզեր

Հաղորդումը նվիրված է ամերիկյան գրականության խոշոր ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերին, ով շարունակեց Մարկ Տվենի, Ֆրենկ Նորիսսի, Հենրի Ֆուլլերի գրական ավանդույթները: Նա մեծ համարձակությամբ և առանց խնայելու էր խոսում Միացյալ Նահանգների մասին ստեղծված կեղծ առասպելի դեմ: Նրան մեծ համբավ են բերել հատկապես նրա ամենահայտնի վեպը՝ «Ամերիկյան ողբերգությունը»,  «Հանճարը»՝ արվեստագետի և արվեստների ճակատագրի մասին նրա հայտնի վեպը, որի հերոսը վաճառում է իր տաղանդը, ինչպես և «Ցանկության եռերգությունը», որի գլխավոր հերոսն ամենից կարևորը համարում է իր ցանկությունների օրենքը: 

1/1
1/1
24 Ապրիլ Յուկիո Միսիմա

Հաղորդումը նվիրված է  ճապոնացի գրող՝ արձակագիր և դրամատուրգ Յուկիո Միսիմային, ով հետաքրքիր և արտասովոր կապ հաստատեց ընթերցողի և գրողի միջև: Այո, կարելի է  մեծ հետաքրքրությամբ կարդալ նրան՝ չկիսելով գաղափարները, չհետևելով եզրահանգումներին: Բայց այսքանից հետո անգամ, նրա ստեղծագործությունը և անձը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում: Միսիմային գրական հռչակ բերեց հատկապես «Ոսկե տաճար» վեպը, որտեղ ստեղծեց իր ժամանակների նոր Հերոստրատին…

1/1
1/1
17 Ապրիլ Էռնեստ Հեմինգուեյ

Հաղորդումը նվիրված է վիպագիր, նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյին և նրա նշանավոր «Ծերունին և ծովը» վիպակին, որ լույս տեսավ 1952-ին: Վեպ մարդու, կյանքի պայքարի, պարտության և հաղթանակի մասին, վեպ, որն ազդեց աշխարհի լավագույն գրականությունների վրա։

1/1
1/1
10 Ապրիլ Ստեֆան Ցվայգ

Հաղորդումը նվիրված է ավստրիացի գրող, գրաքննադատ, դրամատուրգ և էսսեիստ Ստեֆան Ցվայգին, ում նովելները նոր էջ բացեցին համաշխարհային գրականության պատմության մեջ իրենց անմիջականությամբ և խորությամբ: Նրան նշանավոր դարձրին հատկապես «Շախմատային նովել», «Ամոկ», «Զգացմունքների խռովք», «Անծանոթուհու նամակը» ստեղծագործությունները: Իր «Մարի Ստյուարտ»-ը նա անվանել է վիպական կենսագրություն: Պատմելով Մարի Ստյուարտի երջանիկ օրերի և դաժան տարիների մասին՝ գրողը խորհրդածում է ազատության և նրա սահմանների մասին…

1/1
1/1
03 Ապրիլ Ալբեր Քամյու

Հաղորդումը նվիրված է արձակագիր, դրամատուրգ, էսսեիստ, փիլիսոփա-էքզիստենցիալիստ, նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուին, ում գրական ճանաչում բերեցին հատկապես «Ժանտախտը» և «Օտարը» վեպերը, որոնցում պատկերեց աբսուրդի իրականությունը՝ արժևորելով մարդուն՝ նրա ճակատագրով, աններդաշնակությամբ, հուզումներով և ողբերգականությամբ: Նրա գրական ժառանգության մեջ կարևոր տեղ ունի «Սիզիփոսի առասպելը» էսսեն, որ փիլիսոփայական խոր վերլուծությունների և ընդհանրացումների համադրումով նոր խոսք է 20-րդ դարի արձակում: 

1/1
1/1
27 Մարտ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և ռազմական օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին, ով ամբողջ աշխարհին հայտնի դարձավ «Փոքրիկ իշխանը» փիլիսոփայական հեքիաթ-վիպակով: Կարելի է ենթադրել, որ նա հենց իր մասին է գրել և բացել հոգին փոքրիկ տղայի կերպարով, ում տագնապեցնում էր Երկրի և ողջ Տիեզերքի ապագան: Պատահական չէ, որ այս գործը նա գրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ իր հայրենիքին նույնպես վտանգ էր սպառնում: Իմաստուն այս հեքիաթն այսօր էլ շարունակում է հետաքրքրել բոլոր տարիքի մարդկանց՝ պահելով արդիականությունը:

 

1/1
1/1
20 Մարտ Դեյվիդ Հերբերտ Լոուրենս

Հաղորդումը նվիրված է անգլիական գրականության մեջ հատկապես նորարարությամբ աչքի ընկած վիպագիր, նովելիստ, էսսեիստ Դեյվիդ Հերբերտ Լոուրենսին։ Նրա ամենամեծ ցանկությունը մարդուն ազատ և բնական տեսնելն էր: ‹‹Որդիներ և սիրեցյալներ››, «Սիրահարված կանայք», «Ծիածան» վեպերը մեծ ճանաչում բերեցին գրողին: Բայց հատկապես մեծ հաջողություն ունեցավ Լոուրենսի վերջին վեպը՝ «Լեդի Չաթերլիի սիրեցյալը»։

1/1
1/1
13 Մարտ Ֆրանսուա Մորիակ

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուա Մորիակին, ով հայտնի է որպես բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ և հրապարակախոս: Բայց նա ավելի շատ ճանաչվեց որպես սոցիալ-հոգեբանական վեպի վարպետ, ում գրական հռչակ բերեցին «Համբույր բորոտին», «Թերեզ Դեսքեյրու» և «Իժերի կծիկը» վեպերը: Մորիակի մի գրառում, որ նա արել է այն ժամանակ, երբ ֆաշիստական զորքերը գրավել էին հայրենի երկիրը. «Որքան էլ մենք նկատենք մեզ շրջապատող խայտառակությունը և այն զգանք մեր հոգում, միևնույն է, պետք չէ հիասթափվել և կորցնել վստահությունը մարդու հանդեպ. սրանում է իմաստը նրա, որ ապրենք և գոյատևենք»:

1/1
1/1
06 Մարտ Թոմաս Էլիոթ

Հաղորդումը նուիրուած է անգլիական մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ, նորարար- բանաստեղծ, արուեստի տեսաբան, մշակոյթի պատմաբան, դրամատուրգ եւ գրաքննադատ, Նոբելեան մրցանակակիր Թոմաս Էլիոթին, ով 20-րդ դարի բաւական կնճռոտ մի ժամանակահատուածում ստեղծեց արժէքաւոր շատ ստեղծագործութիւններ` «Սնամէջ մարդիկ», «Մեռեալ երկիրը», որ մեծ ճանաչում բերեցին գրողին, ինչպէս նաեւ «Չորս կուարտետ» թատերական պիեսը, «Մոխրոց չորեքշաբթին», «Փրուֆրոք եւ այլ դիտմունքներ» շարքը: Տեսական աշխատութիւններից ուշագրաւ են «Պոէզիայի նպատակը եւ քննադատութեան նպատակը», «Բանաստեղծների ու բանաստեղծութեան մասին» աշխատասիրութիւնները:

 

1/1
1/1
27 Փետրվար Ժան-Պոլ Սարտր

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի փիլիսոփա, գրող՝ վիպասան, էսսեիստ, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժան-Պոլ Սարտրին: Սարտրի փիլիսոփայական հայացքների միջուկը ազատության գաղափարն է, որը նա դիտում է որպես մարդկային վարքի էություն, գործունեության աղբյուր, մարդու գոյության միակ հնարավորություն: Սարտրի փիլիսոփայական բոլոր հայացքներն արտացոլված են նրա գրական երկերում՝ արձակում և դրամատուրգիայում, հատկապես՝ հայտնի «Սրտխառնոց» վեպում, «Ազատության ուղիները» եռագրության մեջ, «Պատը» պատմվածքների ժողովածուում, «Ճանճերը», «Մահացածներն առանց թաղման», «Ալտոնայի մենակյացները», «Դռնփակ» պիեսներում, ինչպես նաև ինքնակենսագրական վեպում՝ «Բառեր»-ում՝ գրողի պատանեկան տարիների մասին, «Ընտանիքի խենթուկը» վեպում, որ նվիրված է Գյուստավ Ֆլոբերի մանկությանն ու պատանեկությանը, ինչպես նաև հրապարակախոսության մեջ, որն ամփոփված է ինը գրքում՝ «Իրադրություններ» վերտառությամբ:

1/1
1/1
20 Փետրվար Ուիլյամ Ֆոլքներ

Հաղորդումը նվիրված է ամերիկյան խոշորագույն արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլքներին, հատկապես նրա «Շառաչ և ցասում» վեպին՝ գրված 1929 թվականին: Սա գրողի ամենասիրելի վեպն է, որը նա անվանել է «իմ ամենափայլուն պարտությունը»: Քոմփսոնների ընտանիքի անկմամբ՝ մեծ գրողն արտայայտել է խոր կարեկցանք մարդկային ցավի և ողբերգության հանդեպ:

 

1/1
1/1
13 Փետրվար Անդրե Ժիդ

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող, «Դրամանենգները» հայտնի վեպի հեղինակ Անդրե Ժիդին, ով 1947 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի՝ աշխարհին գեղարվեստական բարձր արժանիքներով խորախորհուրդ գրականություն նվիրելու համար, որտեղ մարդկային խնդիրները ներկայացված են ճշմարտության նկատմամբ անվեհեր սիրով և հոգեբանական խորաթափանցությամբ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև «Վերադարձ ԽՍՀՄ-ից» գիրքը, որը գրական և հասարակական կյանքում բուռն քննարկումների և հակասական կարծիքների առիթ է դարձել:

1/1
1/1
06 Փետրվար Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Հաղորդումը նվիրուած է իսպանացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկային, ով իր չափազանց կարճ կյանքի ընթացքում ստեղծեց գրական մնայուն արժեքներ: Յատկապես «Գնչուական ռոմանսներ» շարքով նա զարգացրեց իսպանական պոեզիայի ազգային ակունքները, իսկ դրամատուրգիական նորարարություւններով խթանեց իսպանական ազգային թատրոնի զարգացումը:

1/1
1/1
30 Հունվար Կոբո Աբե

 Հաղորդումը նվիրված է ճապոնացի գրող՝ արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեին, ում հատկապես երեք վեպերը՝ «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը», գրական հռչակ բերեցին նրան: Նրա հերոսները աշխարհից և իրականությունից փախչող անհատներ են, ովքեր ձգտում են պահպանել սեփական հոգին, մաքառել և դուրս գալ դժվար կացություններից: Գրական բազմաթիվ մրցանակների արժանացած Աբեի պիեսները նույնպես մեծ ժողովրդականություն են վայելում. դրանք բեմադրում էր հեղինակը իր  ստեղծած «Կոբե Աբեի ստուդիա» թատրոնում:

 

1/1
1/1
23 Հունվար Ջեյմս Ջոյս

Հաղորդումը նուիրուած է անգլիացի գրող Ջեյմս Ջոյսի գրական գործունէութեանը եւ յատկապէս նրա նշանաւոր «Ուլիսէսին», որ համաշխարհային ճանաչում բերեց մեծ գրողին:

1/1
1/1
16 Հունվար Յասունարի Կավաբատա

Հաղորդումը նվիրված է ճապոնացի դասական, Նոբելյան մրցանակակիր Յասունարի Կավաբատային, ում գրաքննադատներն անվանել են ամենաճապոնացի արձակագիր: «Հազարաթև կռունկը», «Ձյունոտ երկիրը», «Լեռան հառաչանքը» վեպերը, «Պարուհին Իձուից» վիպակը հայտնի դարձրին նրան ամբողջ աշխարհում: Վիպասան Կավաբատան իր ստեղծագործություններում արժևորեց սեփական ժողովրդի ազգային ավանդույթները, հատկապես թեյի արարողությունը, ծաղկող սակուրայի, Ֆուձի լեռան արևածագի հանդեպ ունեցած պաշտամունքը՝ պատումում պահպանելով գրելաոճի պարզությունն ու անկեղծությունը:

1/1
1/1
09 Հունվար Հերման Հեսսե

Հաղորդումը նվիրված է գերմանացի նշանավոր գրող Հերման Հեսսեի գրական գործունեությանը և հատկապես մեծ ճանաչման արժանացած «Տափաստանի գայլը» վեպին:

1/1
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49